Новости
Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում
02 Август 2022 | Новости | Гинекология и женское здоровье
Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների։
Հեշտոցի լորձաթաղանթում արտադրվում է կոլագեն, որն ապահովում է լորձաթաղանթի էլաստիկությունը, վերականգնում է հեշտոցի ֆիզիոլոգիան:
Հեշտոցի լազերային երիտասարդացումը ոչ վիրահատական միջամտություն է, որը վերականգնում է հեշտոցի էլաստիկությունը, նորանում է լորձաթաղանթը։
AcuPulse FemTouch CO2 լազեր միջամտությունը արագ է, արդյունավետ և պարզ։ Սովորաբար, օպտիմալ արդյունքի հասնելու համար պահանջվում է 2-4 միջամտություն, որը տևում է 10-15 րոպե։
Միջամտությունները կատարվում են 6-8 շաբաթ ընդմիջումներով։
Ցուցումները
- Անմիզապահություն,
- ծննդաբերությունց հետո` հեշտոցի էլաստիկության նվազում,
- նախա- և հետմենոպաուզալ փուլեր,
- հեշտոցի պատերի իջեցում,
- անհարմարավետություն, քոր, այրոց, չորության զգացողություն` հետմենոպաուզալ կանանց մոտ:
Մեթոդի առավելությունները
- Ոչ վիրահատական մեթոդ է,
- անվտանգ է,
- անցավ է,
- անզգայացում և հատուկ նախապատրաստում չի պահանջվում,
- միջամտությունը տևում է 10-15 րոպե,
- վերականգնողական փուլ չի պահանջվում,
- միջամտության արդյունքը զգացվում է 1 ամիս անց,
- արդյունքի տևողությունը` մինչև 2 տարի:
Հակացուցումներ
- Հղիություն և վաղ հետծննդյան շրջան (ծնդաբերությունից հետո մինչև 8 շաբաթ),
- արյունային արտադրություն` սեռական ուղիներից,
- միզասեռական համակարգի քրոնիկ կամ սուր բորբոքային հիվանդություններ,
- արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդություններ,
- փոքր կոնքի չարորակ նորագոյացություններ,
- հեշտոցի պատերի 3-4 աստիճանի իջեցում:
Подпишитесь на нашу рассылку