Новости
Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ ակնաբուժական կլինիկայում
24 Февраль 2017 | Новости | Офтальмология
Ներկայումս ամետրոպիա հասկացության տակ կարող են որոշել աչքի ռեֆրակցիայի (օպտիկա) բոլոր հնարավոր շեղումները՝ կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ եւ անիզոմետրիա: Ամետրոպիայի առաջացման ժամանակ նվազում է մոտ կամ հեռու տեսնելու սրությունը՝ կախված ռեֆրակցիայի խախտման տեսակից:
Ախտորոշման նպատակով կատարվում են՝
- վիզոմետրիա
- ավտոմատ ռեֆրակտոմետրիա
- ցիկլոպլեգիա
- օֆտալմոմետրիա
- պախիմետրիա
- աչքի բիոմիկրոսկոպիա
- սկիասկոպիա
- ֆորոպտերով տեսողության ստուգում
- համակարգչային կերատոպոգրաֆիա
- օֆտալմոսկոպիա
- կերատոտոպոգրաֆիա՝ հատուկ սարքավորում եղջերաթաղանթի հաստության եւ կորության ճշգրիտ որոշման համար, (А-scan), աչքի առջեւի-հետեւի կտրվածքի որոշման եւ էնդոթելային բջիջների հաշվարկի համար համապատասխան ապակիների (լինզաների) ընտրություն
Ամետրոպիայի ախտորոշման կաբինետում կատարվում է նաեւ դինամիկ զննում ռեֆրակցիայի տարբեր խախտումների եւ եղջերաթաղանքի տարբեր գենեզի ձեւախախտումների դեպքում (տարբեր գենեզի կերատոկոնուս, կերատոգլոբուս, կերատեկտազիա):
Ամետրոպիայի շտկումը կատարվում է միայն համալիր ախտորոշումից հետո, որի ընթացքում հաստատվում է ռեֆրակցիայի խախտման ձեւը: Ամետրոպիայի շտկման ձեւն ընտրվում է յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար՝ ըստ ակնաբույժի զննման եւ անցկացված լրացուցիչ հետազոտության:
Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:
Подпишитесь на нашу рассылку