Новости
Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ
09 Март 2022 | Новости | Опухоли головы и шеи | Хирургия головы и шеи | Арам Григорьевич Бадалян
«Նաիրի» բժշկական կենտրոն է դիմել երիտասարդ աղջիկ, 27 տարեկան, որը գանգատվում էր դեմքի ոսկրային դեֆորմացիայից: Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի, մասնավորապես վերին ծնոտի ուռուցքային ախտահարում ( ֆիբրոզ դիսպլազիա), որը նաև ախտահարում էր գանգի հիմի ոսկրերը:
Ուռուցքը ախտահարել էր նաև ակնակապճի ստորին պատը:
Հաշվի առնելով ուռուցքային ախտահարման պատկերը, նայելով համակարգչային շերտագրման (ՀՏ) նկարներին՝ նախատեսվել էր հեռացնել ամբողջական վերին ծնոտն՝ ակնակապճի ստորին պատի հետ միասին և ախտահարված գանգի հիմի բոլոր ոսկրային հատվածները:
Պլանավորվեց և կատարվեց բարդ վերականգնողական վիրահատություն՝ կիրառելով նեյրոնավիգացիոն սարքը:
Ձևավորված ակնակապճի ստորին շրջանը վերականգնվել է նախօրոք պատրաստված անհատական տիտանե թիթեղի օգնությամբ, իսկ վերին ծնոտի և ատամնաշարի դեֆեկտը վերականգնվել է շարժական պրոթեզով:
Ինչպես պատկերված է հետվիրահատական ՀՏ պատկերում, ոսկրային ախտահարումը ամբողջովին հեռացված է, սակայն նորագույն տեխնիկայի և տիտանե թիթեղի օգնությամբ հնարավոր է եղել խուսափել դեմքի ձևախախտումից:
Վիրահատությունը տևել է 8 ժամ, մինիմալ արյան կորուստով: Պացիենտը դուրս է գրվել 4 օրից՝ բավարար վիճակում:
Подпишитесь на нашу рассылку