Главная / Новости / Ֆրանսահայ բժիշկները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերի խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ

Новости

Ֆրանսահայ բժիշկները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերի խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ

26 Март 2021 | Новости | Оториноларингология

Պատերազմի օրերին ֆրանսահայ բժիշկների նախաձեռնությամբ ստեղծվել է «Santé Arménie» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել, սեփական փորձը փոխանցել հայ բժիշկներին՝ դարձնելով Հայաստանի առողջապահությունն ավելի մրցունակ:

Հերթական այցի շրջանակում աուտոիմունոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ուռուցքաբան և բժշկության այլ բնագավառի մասնագետներ հայաստանյան գործընկերների հետ քննարկել ու հստակ ծրագրել են անելիքները:

Հայտնի մասնագետները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարել են բարդ դեպքերի խորհրդատվություններ, բացառիկ վիրահատություններ՝ վերականգնելով պատերազմի ժամանակ թմբկաթաղանթի վնասվածքներ ստացած զինվորների լսողությունը:





Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку