Новости
«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է
11 Февраль 2023 | Новости | Гастроэнтеролог | Андраник Исраелович Адамян
Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով ։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Հաշվի առնելով մասնագետների և պացիենտների հարմարավետության կարևորությունը՝ բաժանմուքնը վերանորոգվել է եվրոպական չափանիշներին համապատասխան՝ թարմացվել է գույքը, բժշկական զինանանոցը համալրվել է վերջին սերնդի նոր սարքավորումներով։ Պացիենտներին դրական լիցքեր հաղորդելու նպատակով՝ հատուկ ուշադրություն է դարձվել էսթետիկական լուծումներին։
Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են հիվանդասենյակները, ստեղծվել են բոլոր պայմանները պացիենտների հարմարավետության համար։ Հիվանդասենյակում առկա է հեռուստացույց, անսահմանափակ ինտերնետ, առաջին անհրաժեշտության պարագաներ։
Պացիենտեին մատուցվում է երեքանգամյա սնունդ։
Գանգատների կամ որևէ խնդրի դեպքում հիվանդասենյակը լքելու անհրաժեշտություն չկա, քանի որ մահճակալի անմիջապես հարևանությամբ առկա է 24 ժամ հասանելիությամբ զանգի կոճակ, որ սեղմելուց վայրկյաններ հետո՝ բուժաշխատակիցը պացիենտի մոտ է։
Բաժանմունքի ժամանակակից կահավորումը, գեղեցիկ լուսավորությունը, գեղանկարչական գանձարանի լավագույն աշխատանքները , եվրոպական լուծումներով միջավայրը և կատարյալ մաքրությունը օգնում են բուժառուներին ձերբազատվել հոգեբանական սթրեսներից, ինչն էլ իր հերթին նպաստում է նրանց արագ ապաքինմանը։ Ի դեպ ,բաժանմունքի ինքնատիպ ձևավորումը հնարավորություն է ստեղծում մտովի տեղափոխվել եվրոպայի ամենատարբեր քաղաքաներ։ Ստեղծված հարմարավետ պայմանները նպաստում են նաև բուժանձնակազմի աշխատանքի որակի բարձրացմանը:
Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ -ընդհանուր վիրաբուժություն -գինեկոլոգիա և օնկոգինեկոլոգիա -վնասվածքաբանություն և օնկոօրթոպեդիա -պրոկտոլոգիա -թորակալ վիրաբուժություն -էնդոկրին վիրաբուժություն -ընդհանուր թերապևտիկ և նեղ մասնագիտացված թերապևտիկ ծառայություններ։ Բաժանմունքի ղեկավարն է բժշկական գիտութոյւնների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, որի գլխավորությամբ տարիներ շարունակ Նաիրի ԲԿ-ում իրականացվում են ստամոքս-աղիքային համակարգի կոլոպրոկտոլգիայի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ եղանակով։ Ինչպես աշխարհի առաջատար բուժհաստատություններում՝ այստեղ ևս յուրաքանչյուր պացիենտն արժանանում է անհատական մոտեցման։ Բաժանմունքում բժշկական բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով: Հաճախ, նախքան բուժումը, ըստ անհրաժեշտության, հիվանդությունը քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, որից հետո իրականացվում է համալիր բուժում։ <<Նաիրի>> ԲԿ-ում տիրող ջերմ և բարի մթնոլորտն օգնում է օր շուտ ապաքինվել և անցյալում թողնել բոլոր հիվանդությունները։
Подпишитесь на нашу рассылку