Новости
Արգանդի վզիկի “էրոզիա թե դիսպլազիա” տարբերակումը. Անժելա Լեխլյան
28 Август 2019 | Новости | Гинекология и женское здоровье | Анжела Геворговна Лехлян
Ի՞նչ է արգանդի վզիկի էրոզիան:
Ներկայում դա շատ արդիական թեմա է: Արգանդի վզիկի «էրոզիա» անվանումը տարածված է հանրության մեջ: Սակայն իրականում “արգանդի վզիկի էրոզիա” ախտորոշում գոյություն չունի: Սա հետխորհրդային ազդեցություն է, թեև շարունակում է կիրառվել բանավոր խոսքում` անգամ բժիշկների կողմից, ինչը բարդացնում է հիվանդների հետ զրույցը, այն գործածական չէ բժշկական պրակտիկայում:
Խնդրի էությունը հետևյալում է. «էրոզիա» լատիներեն բառ է, որը նշանակում է խոց, խոցոտված մակերես: Արգանդի վզիկը վերարտադրողական տարիքում, սեռահասուն կանանց մոտ նման է կլոր գոյացության, որի միջնամասի և արտաքին շրջանի լորձաթաղանթներն անզեն աչքով ունեն տեսանելի սահման, ընդ որում, կենտրոնական հատվածի լորձաթաղանթն ավելի կարմիր է: Խորհրդային ժամանակների բժշկությունը այդ պատկերը որակում է որպես արգանդի վզիկի էրոզիա: Բժշկության զարգացմանը զուգընթաց, նոր բացահայտումներ եղան, և պարզվեց, որ անզեն աչքով տեսանելի այդ պատկերը նորմալ է, առողջ վզիկի պատկեր է:
Պարզելու, որ կինն, իրավամբ, արգանդի վզիկի հետ կապված խնդիր ունի, հարկ է առավել մանրամասն հետազոտություններ իրականացնել:
Արգանդի վզիկի հետ կապված խնդիրները բացահայտելուն միտված ի՞նչ հետազոտություններ են իրականացվում ներկայում:
Կա քայլերի որոշակի հերթականություն: Առաջին հերթին հետազոտվում է կնոջ վզիկից վերցված բջջաբանական քսուկը` “Պապանիկոլաուի քսուկ» կամ «Պապ-թեստ»: Այն վերցվում է շպատելով և խոզանակով, ֆիքսվում է անմիջապես և բջջաբանն մանրադիտակի օգնությամբ զննում է, տարբերակում է բջիջների վիճակը` արդյո՞ք դրանք առողջ են, թե` փոխված:
Բջիջների նախաչարօրակային փոփոխությունները, կոչվում է դիսպլազիա: Այսինքն, ժամանակակից, արդիական մոտեցման համաձայն, միայն միկրոսկոպիկ հետազոտման արդյունքում, հիվանդի մոտ կարելի է ենթադրել արգանդի վզիկի դիսպլազիա` նախաքաղցկեղ:
ՊԱՊ քսուկը սկրինինգ հետազոտություն է, մատչելի է, պոլիկլինիկաներում անվճար է և հասանելի, իսկ իրականացնելը տևում է ընդամենը 5 րոպե: Սեռական կյանքով ապրող բոլոր 35-ն անց կանայք պետք է անցնեն այդ հետազոտությունն. ըստ ուղեցույցի՝ 3 տարին մեկ անգամ: Ցուցման դեպքում կարելի է կատարել ավելի հաճախակի:
Բոլոր այն կանայք, որոնց Պապ-քսուկի պատասխանը նորմալ չի, պետք է կատարի “կոլկոսկոպիա” կոչվող հետազոտությունը, որը հստակ կհաստատի կամ կժխտի նախաքաղցկեղային օջախի առկայությունը. մանրադիտակի օգնությամբ արգանդի վզիկի (համապատասխան նյութերով մշակելուց հետո) զննումն է: Կոլկոսկոպիկ հետազոտությամբ դիսպլազիան հստակ կամ հաստատվում է, կամ` ժխտվում:
Վզիկի նախաքաղցկեղն, այսպես կոչված “էրոզիան” հաստատվում է միայն վերոհիշյալ հետազոտություններից հետո:
Նույնիսկ միայն ՊԱՊ քսուկի հիման վրա ախտորոշելը հավաստի չէ, քանի որ այն կարող է լինել կեղծ դրական կամ կեղծ բացասական:
Կոլպոսկոպիկ հետազոտությունը հավաստի է, և կախված տեսանելի պատկերից և մասնագետի փորձառությունից, կարելի է նույնիսկ ենթադրել դիսպլազիայի աստիճանը:
Անժելա Գևորգի Լեխլյան՝ գինեկոլոգ-վիրաբույժ
Հարցազրույցի երկրորդ մաս
Կարդալ հարցազրույցի առաջին մասը՝ https://bit.ly/2YsqzjN
Подпишитесь на нашу рассылку