Новости
Ինչ է Ձեզ սպասվում «Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ խորհրդատվության ժամանակ
12 Июль 2021 | Новости | Кардиология
«Սիրտը գանձ է։ Այն միանգամից վատնելու դեպքում կդառնաք չքավոր»:
Օնորե դե Բալզակ
«Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետներն ամենատարբեր սրտաբանական խնդիրներ լուծելու մեծ փորձ ունեն, այդ թվում` առիթմիաներ, զարկերակային գերճնշման խնդիրներ, սրտամկանի կաթված, սրտի վրա իրականացված տարբեր վիրահատական միջամտություններ (ԱԿՇ, ստենտավորում, աբլացիա և այլն), հաջորդիվ` վերականգնողական բուժում:
Սրտաբանների կողմից մշտապես հսկվում են նաև սիրտ-անոթային խնդիրներով հղիները։
Ներկայում ախտորոշման ժամանակակից մեթոդները «Նաիրի» ԲԿ-ում թույլ են տալիս սրտային հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջանում, իրականացնել արդյունավետ կանխարգելում և ժամանակակից բուժում։
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում սրտաբանի աշխատասենյակում։
- Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ). ստանում ենք տվյալ պահին սրտի վիճակի մասին տեղեկատվություն,
- Էխոսրտագրություն (սթրես ԷխոՍԳ). օգնում է գնահատել սրտի և խոշոր անոթների անատոմիան,
- Տրեդմիլ-թեստ. իրականացվում է` գնահատելու ծանրաբեռնվածության նկատմամբ սիրտ-անոթային համակարգի ռեակցիան,
- Շուրջօրյա ԷՍԳ մոնիտորինգ (Հոլտեր-մոնիտորինգ). 24-48 ժամյա էլեկտրասրտագրություն` գնահատելու սրտի գործունեության ռիթմը,
- Զարկերակային ճնշման-մոնիտորինգ` զարկերակային ճնշման շուրջօրյա մոնիտորինգ,
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ՀՏ) կորոնարոգրաֆիա, ՀՏ-աորտոգրաֆիա. ռենտգեն կոնտրաստ նյութի կիրառմամբ լիովին տեսանելի են դառնում սրտի անոթները։
Սրտի հիվանդությունների բուժման մեջ վտանգավոր է ցանկացած դանդաղում։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին ստանալ որակավորված բուժօգնություն՝ առանց թանկարժեք վայրկյաններ կորցնելու։
«Նաիրի» ԲԿ-ում սրտաբանի մոտ կարող եք գրանցվել 8900 հեռախոսահամարով: Լիարժեք սրտաբանական հետազոտություն անցնելու համար պահանջվում է 1-2 օր:
Подпишитесь на нашу рассылку