Հայաստան՝ երկիր արևելքի և արևմուտքի խաչմերուկում
Հայաստան՝ երկիր արևելքի և արևմուտքի խաչմերուկում
29 Հուլիս 2020 | Հայաստանի մասին
Հայաստանը տեղակայված է Անդրկովկասի հարավում: Այն դեպի ծով ելք չունի, հյուսիսում սահմանակից է Վրաստանի հետ, հյուսիս-արևելքում և հարավ-արևմուտքում՝ Ադրբեջանի, արևելքում՝ Լեռնային Ղարաբաղի, արևմուտքում՝ Թուրքիայի, հարավում՝ Իրանի հետ: Ամենամեծ ձգվածությունը հյուսիս-արևմուտքից` հարավ-արևելք, 360 կմ է, արևմուտքից` արևելք՝ 200 կմ: Հայաստանի մակերեսը կազմում է 29,8մ2:
Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում
Հայաստանի տեղակայումը հազարամյակների ընթացքում նպաստել է յուրահատուկ մշակույթի և ավանդույթների ձևավորմանը: Երկիրը միավորում է Եվրոպայի և Ասիայի լավագույն կողմերը՝ իր հյուրերին պարգևելով անմոռանալի տպավորություններ: Լեռնային արահետները, հանգած հրաբուխները և արագավազ գետերը հրաշալի բնանկար են ստեղծում: Զարմանալի չէ, որ Հին Հայաստանում մարդիկ ինչ-որ ժամանակ երկրպագել են բնությանը, քանի որ Հայաստանի բնապատկերներն ու վայրի բնությունն ուղղակի հիացնում են:
Եղանակը և սեզոնները
Հայաստանը հարուստ է բազմաթիվ լանդշաֆտներով, ունի յոթ աշխարհագրական գոտի՝ անապատներից և կիսաանապատներից սկսած` մինչև ալպիական և ենթաալպիական մարգագետիններ: Ամպերից վեր Հայաստանի բարձունքների գոյացման մեջ կարևոր դեր են խաղացել հրաբխային լեռները և տեկտոնական ակտիվությունը, որն էլ պայմանավորում է տարվա չորս եղանակների ընդգծված տարբերությունը՝ տաք և արևոտ ամառ, ցուրտ և սառցապատ ձմեռ, գարնանային և աշնանային հրաշալի ֆլորա: Հայաստանում աշունը հիասքանչ է, այն գարնանային սեզոնից երկար է տևում և երկրի հյուրերի առաջ բացում է անմոռանալի բնապատկերներ: Ձմռանը` դահուկները, գարնանը` տարբեր փառատոնների և տոնակատարությունների իրականացումը, շոգ ամռանը` պարապլանով թռիչքը, կամ վայրի աշնանային բնությունը Հայաստանում միշտ հնարավոր են դարձնում բոլորին որևէ զբաղմունք առաջարկել:
Ամռանը միջին ջերմաստիճանը գերազանցում է 25°C-ը, այն դեպքում, երբ ձմռանը միջին ջերմաստիճանը կազմում է -5°C, թեև որոշ վայրերում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -36°C: Երկիր այցելելու լավագույն ժամանակը ապրիլից` հոկտեմբերն է, երբ արդեն չափազանց ցուրտ չէ, ձյունն արդեն հալվել է, իսկ այգիներն ու դաշտերը լի են մրգերով և ծաղիկներով:
Ժամային գոտիներ
Հայաստանում տեղական ժամանակը չորս ժամ առաջ է Գրինվիչի միջին ժամանակից (GMT +4), ութ ժամ` Արևելյան ժամանակից (EST +8) և տասնմեկ ժամ` Ստանդարտ խաղաղօվկիանոսյան ժամանակից (PST +11): Հայաստանում ամառային ժամանակին անցում չկա:
Աշխարհագրական փաստեր Հայաստանի մասին
Հայաստանի ամենաբարձր կետը Արագած լեռն է, որի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 4090 մետր: Արագածը նաև Փոքր Կովկասի ամենաբարձր լեռն է: Հայաստանի ամենաերկար գետը Արաքսն է, որի երկարությունը Հայաստանի տարածքում կազմում է 158 կմ: Այնուամենայնիվ, գետի ամբողջ երկարությունը կազմում է 1072 կմ, քանի որ այն հոսում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով: Հայաստանի տարածքի շատ քիչ տոկոսն է (3%) գտնվում ծովի մակարդակից 650 մ-ից ցածր բարձրության վրա, իսկ ամենացածր կետը Դեբեդի կիրճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 380 մ բարձրության վրա: Ամենամեծ ջրավազանը Հայաստանում Սևանա լիճն է, որը նաև Եվրասիայի տարածքի ամենամեծ քաղցրահամ լճերից է: .
Սկզբնաղբյուր` armenia.travel
Դիտել բոլորը
-
Առաջին քրիստոնեկան երկիրը` Հայաստան
29 Հուլիս 2020
-
Երևան
29 Հուլիս 2020
-
Բյուջետային ուղղություն
30 Հուլիս 2020
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն