Գաստրոէնտերոլոգիան բժշկության ոլորտ է, որն ուղղված է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ուսումնասիրությանը, ախտորոշմանը և բուժմանը:
Այցելության ցուցումներ
Ահա մի քանի ընդհանուր ախտանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ- գաստրոէնտերոլոգի:
- Ցավ կամ անհանգստություն ստամոքսի շրջանում․ Եթե դուք ունենում հաճախակի ցավ` որովայնի վերին կամ ստորին հատվածում, եթե ցավը երկարատև է, ինտենսիվ կամ ուղեկցվում է այլ ախտանիշներով, դա կարող է վկայել ստամոքս-աղիքային տարբեր խնդիրների մասին:
- Ախորժակի փոփոխություններ. Ախորժակի կորուստը, չափից ավելի քաղցը կամ ուտելու սովորությունների այլ փոփոխությունները կարող են կապված լինել ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների հետ:
- Մարսողական խանգարումներ.Մշտական մարսողական խնդիրները, ինչպիսիք են այրոցը, փորկապությունը կամ փորլուծությունը:
- Կղանքի անսովոր գույնը, արյունը, չմարսված սննդի մասնիկները կամ կղանքի կառուցվածքի փոփոխությունները կարող են լինել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների նշաններ:
- Հանկարծակի և անբացատրելի քաշի կորուստը:
- Ընդհանուր ախտանշանները, ինչպիսիք են հոգնածությունը, թուլությունը, ջերմությունը և էներգիայի կորուստը:
Նմանատիպ ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի` մասնագիտական գնահատման, ախտորոշման և անհրաժեշտության դեպքում բուժման համար:
Գաստրոէնտերոլոգիական ծառայություն` «Նաիրի» ԲԿ-ում
Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտումը՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար: Կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գաստրոէնտերելոգիական ծառայության շրջանակներում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ: Ստացիոնար բուժման գործընթացը ներառում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան դեղորայքային բուժում, սննդաբուժություն, ֆիզիոթերապիա։ Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է բուժման և սննդի անհատական սխեմա։
Վիրաբուժություն
Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և նվազագույն ինվազիվ եղանակներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը: Կատարվում են որովայնի առաջային պատի և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:
Հետվիրահատական հիվանդասենյակներում բարձր հարմարավետությունը երաշխավորված է : Հետվիրահատական հիվանդասենյակներն ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի, բուժքույրական շտապ կանչի համակարգերով։
Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում
Իրականացվում են բաց և լապարոսկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատություններ.
- կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
- ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժանամակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով` գաստրոստոմի տեղադրում,
- պանկրեատիտների, պանկրեանեկրոզների, կիստաների, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում` դիստալ և պրոքսիմալ մասնահատում (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
- լյարդի ռեզեկցիաներ, ցանկացած տեղակայման էխինոկոկային կիստաների հեռացում,
- լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ խոլեդոխոլիթիազի, նեղացումների, ուռուցքային ախտահարումների ժամանակ,
- բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, Էնտերոստոմների դուրսբերում և փակում,
- ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում,
- ճողվածքների վիրահատություններ` բարդացած աղիքային անանցանելիությամբ, ցանցային պրոթեզավորմամբ,
- բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլառփուլ,
- ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի բանդաժավորում, sleeve-գաստրէկտոմիա, ստամոքսի by-pass և BIB-ներստամոքսային փուչիկի տեղադրում):
Ծառայության շրջանակում իրականացվում է կոլոռեկտալ վիրաբուժություն. ուղիղ և հաստ աղու սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում` հաստ աղու քաղցկեղով, բորբոքային կամ դիվերտիկուլային հիվանդությամբ տառապող ծանր հիվանդների բուժում։
Կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.
- ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
- ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` խոցերի և ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
- լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ,
- բարիաթրիկ միջամտություններ,
- Ցենկերի դիվերտիկուլի ժամանակ` տրանսօրալ դիվերտիկուլէկտոմիա:
Բուժառուների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, իմունաբանական, բջջաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, էնդոսկոպիկ հետազոտություններ` գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Երևանում գաստրոէնտերոլոգի մոտ կարող եք գրացնվել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։