Մաշկաբանությունը բժշկության ոլորտ է, որն ուսումնասիրում է մաշկի կառուցվածքն ու գործունեությունը՝ մազերի, եղունգների, ճարպա և քրտնագեղձերի կառուցվածքը, ֆիզիոլոգիական գործառույթները։ Մաշկային հիվանդությունները շատ տարածված են Բժիշկ-մաշկաբանը զբաղվում է մաշկային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։
Մաշկը ամենամեծ օրգանն է։ Մեծահասակ մարդու մաշկի զանգվածը կազմում է մարդու ամբողջ զանգվածի 15%-ը: Մաշկը արտացոլում է մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակը, շատ հիվանդություններ ազդում են մաշկի վիճակի վրա:
Ծառայության մասին
«Նաիրի» բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայությունը լավագույններից է Երևանում, իսկ Հայաստանի լավագույն բժիշկ-մաշկաբաններին կարող եք գտնել նաև հենց մեր կենտրոնում։ Բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայությունն առանձնանում է ոլորտի լավագույն բժիշկ մաշկաբաններով, պացիենտներին ցուցաբերվող անհատական մոտեցմամբ, հոգատար վերաբերմունքով։ Ծառայության նպատակն է վաղ շրջանում հայտնաբերել և բուժել մաշկային յուրաքանչյուր հիվանդություն։ Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Ի՞նչ է բուժում մաշկաբանը
- ակնե (կորյակային հիվանդություն),
- ռոզացեա,
- դեմոդեկոզ,
- դերմատիտներ՝ էկզեմա, սեբորեա, ֆոտոդերմատիտ, ատոպիկ դերմատիտ, քորպտիկ և այլն,
- մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ (պիոդերմիա)` ֆոլիկուլիտներ, ֆուրունկուլ, կարբունկուլ, իմպետիգո, սիկոզ, հիդրադենիտ,
- մաշկի վիրուսային հիվանդություններ՝ գոտնուկ, հերպես վիրուսներ, հպավարակիչ մոլյուսկ,
- մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդություններ՝ հարթ մաշկի սունկ, խոշոր ծալքերի սունկ, միկրոսպորիա, տրիխոֆիտիա, օնիխոմիկոզ,
- փսորիազ,
- մազաթափություն,
- հիպո- և հիպերպիգմենտացիաներ,
- վեներական հիվանդություններ:
Մաշկային ամենատարբեր խնդիրները հարթվում են նաև Lumenis համաշխարհային ընկերության կողմից արտադրված AcuPulse CO2 ժամանակակից լազերի օգնությամբ:
AcuPulse CO2 լազերն ունի FDA-ի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը և օգնում է լուծել այնպիսի խնդիրներ ինչպիսիք են՝
- մաշկի անհավասար կառուցվածք,
- ակնե և պոստակնե,
- սպիներ և ստրիաներ;
- պիգմենտացիա,
- ծերացման նշաններ,
- նորագոյացությունների հեռացում.
- Գինեկոլոգիայում լազերային օգտագործում են հեշտոցային երիտասարդացման և այլ խնդիրների լուծումներ համար։
- Բլեֆարոպլաստիկա:
Մանրամասների համար անցնել հղումով
https://nairimed.com/hy/news/mashki-eritasardatsum-lazeri-ognutyamb
Այցելության ցուցումներ
Բժիշկ, մաշկաբանի պետք է դիմել , եթե մաշկի վրա առկա է տարբեր բնույթի ցանավորում, բծերի և նորագոյացությունների առաջացում, մաշկային ծածկույթի այտուց և կարմրություն, անոթային բծերի, ճաքերի, էրոզիաների, բշտիկների կամ հանգույցների առաջացում, քոր, թեփոտում, մազերի, եղունգների ախտահարում: «Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Պրոֆեսիոնալ մաշկաբանի մոտ այցելության համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Շատ շուտով Հայաստանում կբացվի իր ոլորտում եզակի, հակատաարիքային և կանխարգելիչ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոն:
Կլինիկան հագեցած կլինի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներով և գեղեցկության ոլորտում աշխարհի լավագույն տեխնոլոգիաներով։
Չի լինում գեղեցկություն առանց առողջության:
Այդ իսկ պատճառով մեզ մոտ մշակված է ծրագիր, որը ներառում է ախտորոշում կոսմետոլոգի, էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի մոտ, ինչպես նաև ուղղորդում հիմնական հետազոտությունների, այդ թվում՝ գենետիկ թեստավորման ։ Հետազոտությունները թույլ են տալիս գնահատել օրգանիզմի ներքին ռեսուրսները, , լրացնել դեֆիցիտները և պատրաստել պացիենտին երիտասարդացնող և խթանող պրոցեդուրաների:
Մենք առաջարկում ենք հետևյալը ՝
- Սարքավորումային և ներարկումային կոսմետոլոգիա
- Մաշկաբանական կոսմետոլոգիա՝ բարորակ նորագոյացությունների հեռացում, մաշկի վերականգնում տարբեր դերմատոզներից հետո (էկզեմա, ատոպիկ դերմատիտ, պսորիազ):
- Վերականգնող և կանխարգելիչ կոսմետոլոգիա. հակատարիքային ծրագրեր, գեղեցկության և առողջության ինտրավենոզ թերապիայի ծրագրեր, դետոքսային ծրագրեր, նիհարելու ծրագրեր
- Էսթետիկ ֆլեբոլոգիա. Վարիկոզի արդյունքում առաջացած անոթային խանգարումների վերացում
- Էսթետիկ գինեկոլոգիա. սեռական օրգանների անհամաչափության ուղղում և հետծննդաբերական փոփոխություններ շտկում , ինտիմ երիտասարդացում
- Պլաստիկ վիրահատությանների նախապատրաստում և վերականգնում. մաշկի նախապատրաստում, արագ վերականգնման պրոցեդուրաներ, տանդեմ «վիրաբույժ և կոսմետոլոգ անզգայացման տակ»
- Վերականգնում բարիատրիկ վիրահատությունից հետո՝ լիմֆոդրենաժ, լիպոֆիլինգ, մաշկի վերականգնում: