Անեսթեզիան ապահովում է բոլոր վիրահատությունների, վիրաբուժական գործողությունների և միջամտությունների անզգայացումը, ինչը ներառում է ժամանակակից անզգայացման մեթոդների կիրառումը` ընդհանուր բազմակոմպոնենտային անեսթեզիան, ներառյալ առանձին մեկ թոքի օդափոխությունով, կոկորդային դիմակի տեղադրումով, ներերակային անեսթեզիան, ողնուղեղային, էպիդուրալ, լոկոռեգիոնար անզգայացում և նրանց զուգակցումը` ընդհանուր-էպիդուրալ, ընդհանուր-լոկոռեգիոնար, ողնուղեղային-էպիդուրալ, ողնուղեղային-լոկոռեգիոնար անեսթեզիան:
Հիվանդի ընդհանուր վիճակը գնահատելու, անզգայացման մեթոդը որոշելու և հիվանդին վիրահատությանը նախապատրաստելու նպատակով ԱԻԹՎ բժիշկների կողմից կատարվում է անեսթեզիոլոգիական նախավիրահատական զննում, որի ժամանակ գնահատվում է հիվանդի անեսթեզիոլոգիական ռիսկի աստիճանը` ըստ ASA-ի և ներշնչափողային ինտուբացիայի դժվարությունը` ըստ Mallampati սանղակի: Հաշվի առնելով վիրաբուժական միջամտության ձևը, ծավալը, երկարատևությունը, հիվանդի ընդհանուր վիճակը, բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի կողմից որոշվում է անզգայացման այս կամ այն տեսակը: Առավել ուշադրությամբ են կատարվում ծանր ներշնչափողային ինտուբացիաները, որոնց դեպքում օգտագործվում են հատուկ սարքեր` բրոնխոսկոպ, Air Traq, կոկորդային դիմակ, I-gel խողովակներ և այլն: Հիվանդի ներվիրահատական անվտանգության ապահովման համար կատարվում է կենսական ցուցանիշների մշտական մոնիթորինգ`զարկերակային ճնշման ինվազիվ կամ ոչ ինվազիվ չափում, էլեկտրասրտագրություն` տարբեր արտածումներում, սատուրոմետրիան, ջերմաչափումը, շնչառության հաճախականության, ներշնչվող և արտաշնչվող գազերի O2,CO2, անեսթետիկների քանակի որոշում:
Վաղ հետվիրահատական շրջանը`երկու ժամ վիրահատության ավարտից հետո, հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի հետվիրահատական սրահ, որտեղ նրանք շնչում են թթվածին, գտնվում են մշտական մոնիթորինգի և հսկողության տակ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում հետվիրահատական շրջանում հիվանդների ցավազրկումը, ինչն իրականացվում է տարբեր դեղերի ներարկումներով, երկարատև էպիդուրալ ցավազրկումով, լոկոռեգիոնար անզգայացումով: Վերջինի կիրառումն ապահովում է վիրահատված մարմնի տարբեր հատվածների և վերջույթների երկարատև ցավազրկումը տարբեր նյարդերի և նյարդային հյուսակների պաշարման միջոցով, ինչն իրականացվում է ասեպտիկ պայմաններում և ուլտրաձայնային հսկողության ներքո: Լոկոռեգիոնար ցավազրկման մեթոդներից ծառայությունն իրականացնում է TAP,PENG, PENG-LFCN, ESP, Adductor canal, Brachialis, Interscalene, Pudendal, PECS I-PECS II, Popliteal Sciatic, Fascia iliaca, Clavipectoral Fascia և այլ պաշարումներ:
Անեսթեզիոլոգիական ծառայությունը նաև ապահովում է փոքր ինվազիվ միջամտությունների և հետազոտությունների անզգայացումը` օֆտալմոլոգիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, abrasio cavi uteri, MRT, Computer tomography և այլն: Նրանց մեծամասնությունն իրականացվում է ներերակային անզգայացման և ինքնուրույն շնչառության պայմաններում:
Անեսթեզիոլոգիական ծառայությունը ներառում է մանկահասակ հիվանդների անեսթեզիոլոգիական ապահովումը քիթ-կոկորդ-ականջ, օֆտալմոլոգիական և ոսկրաբանական վիրահատությունների ժամանակ, ինչպես նաև MRT և Computer tomography հետազոտությունների դեպքում:
Բժշկական սարքերի առկայությունը
- Drager Fabius plus XL նարկոզային սարքեր (Սևոֆլուրան, Իզոֆլուրան)
- Drager Vista 120 բազմաֆունկցիոնալ ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիթորներ
- Scio Four Oxi plus գազանալիզատոր
- Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
- թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ:
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունն իրականացնում է ստացիոնարում գտնվող, կամ սրտի և շնչառության կանգով ընդունված հիվանդների սիրտ-թոքային վերակենդանացման, ինչպես նաև հակաշոկային գործողություններ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրաբուժական և սոմատիկ հիվանդների ինտենսիվ թերապիան և վերակենդանացման միջոցառումները` օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների պրոթեզավորում ու վերականգնում, հիվանդների մշտական շուրջօրյա հսկողություն և խնամք, սանիտարական մշակում, պառկելախոցերի կանխարգելում, արհեստական շնչառության պայմաններում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխում ախտորոշիչ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների կատարման նպատակով:
Ծառայությունը իրականացնում է.
- սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, սրտի ռիթմի վերականգնում` առիթմիաների ժամանակ, դեղորայքային, դեֆիբրիլյացիա, կարդիովերսիա, սրտի ռիթմը վարող ժամանակավոր սարքի տեղադրում,
- թոքերի երկարատև ինվազիվ արհեստական օդափոխություն օժանդակ ռեժիմների կիրառում,
- թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխություն օժանդակ ռեժիմների կիրառում,
- տրանսկուտան դիլատացիոն և ավանդական տրախեոստոմիա,
- սանացիոն և ախտորոշիչ բրոնխոսկոպիա,
- գաստրոստոմայի տեղադրում,
- անհրաժեշտ ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ՈՒՁՀ, գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, սոնոգրաֆիա, ԷխոՍԳ, անոթների դուպլեքս սքանավորում, ռենտգեն հետազոտություն, ընդհանուր, կենսաքիմյական, մանրենաբանական, արյան գազերի հետազոտություններ),
- շնչառության և պերիֆերիկ և կենտրոնական հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշների մոնիթորինգ,
- մագիստրալ անոթների (ենթաանրակային, լծային կամ ազդրային երակների) պունկցիա և կաթետերավորում,
- պլևրալ խոռոչների պունկցիա և դրենավորում,
- սուբդուրալ տարածության պունկցիա
- ծանր հիվանդների վաղ վերականգնողական միջոցառումներ:
Բժշկական սարքերի առկայությունը
- Drager Drager Savina 100 և Drager Savina 300 ստացիոնար արհեստական օդափոխության սարքեր,
- Newport շարժական արհեստական օդափոխության սարքեր,
- Drager Vista 120 բազմաֆունկցիոնալ ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիթորներ (ինվազիվ և/կամ պերիֆերիկ զարկերակային ճնշում, էլեկտրասրտագրություն` տարբեր արտածումներում, սատուրոմետրիա, ջերմաչափում, շնչառության հաճախության, արտաշնչվող ածխաթթվի որոշում),
- Massimo Radical 7 ոչ ինվազիվ մոնիթոր,
- Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
- բարձր ռիսկի համար նախատեսված հակապառկելախոցային ներքնակներ,
- թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ,
- արժական թթվածնի բալոններ:
Գործընկերներ
- «Էրեբունի» ԲԿ անեսթեզիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ք.Երևան, Հայաստան,
- Departement d`Anesthesie-reanimation, Hopital Prive Nord Parisien.