Գործընկերներ
Շոտլանդիայի Բիթսոն քաղցկեղի կենտրոն
Բիթսոն քաղցկեղի կենտրոնը (Beatson West of Scotland Cancer Centre - BWSCC) Շոտլանդիայի արեւմուտքում ոչ վիրաբուժական եղանակով քաղցկեղի բուժման առաջատար կենտրոնն է, որը սպասարկում է 2.8 մլն բնակչության: Աշխարհահռչակ BWSCC կենտրոնն ապահովում է Գլազգոյի համալսարանի բժշկական ուռուցքաբանության, ճառագայթային և նյարդա-ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի ակադեմիական ուսուցումը:
BWSCC- ը Շոտլանդիայի ամենախոշոր ուռուցքաբանական կենտրոնն է, իսկ Մեծ Բրիտանիայում` երկրորդը: Յուրաքանչյուր տարի կենտրոնը ծառայում է 8000-ից ավելի նոր պացիենտների, իրականացնում ավելի քան 15.000 քիմիաթերապիա և 6.500 ճառագայթային բուժման կուրսեր: Այստեղ սարքերը Եվրոպայում լավագույնն են՝ 11 գծային արագացուցիչներ` PET-CT- ով: Կենտրոնը քաղցկեղի հետազոտության գործընթացով միջազգային հեղինակություն ունի:
Բիթսոն քաղցկեղի կենտրոնում գործում են լավագույն կլինիկական հետազոտական խումբը (CRU), կլինիկական փորձարկման խումբը (CTU) և վերլուծական ծառայությունների բաժինը (ASU):
Հոդերի պրոթեզավորման Կոքսա կլինկա
Հոդերի պրոթեզավորման Կոքսա կլինիկան Ֆինլանդիայի միակ հիվանդանոցն է, որը լիովին մասնագիտացված է հոդերի պրոթեզային վիրաբուժության և փոխարինման ասպարեզում: Այստեղ աշխատում են ոլորտում լավագույն 200 մասնագետ: Յուրաքանչյուր տարի մասնագիտական թիմը կատարում է ավելի քան 3500 վիրահատություն:
Կոքսա կլինկան` անվտանգությանէ տեսանկյունից, համաշխարհային նշանակություն ունի: Այն նաև առաջատար ազգային հիվանդանոց է, այսպես կոչված, կրկնակի վիրահատությունների իրականացման գործընթացում` ռեվիզիա, որը պահանջում է մեծ հմտություններ և պրոֆեսիոնալիզմ: Կոքսա կլինկան նաեւ զգալի փորձ ունի հոդերի ուռուցքային և վարակիչ հիվանդությունների բուժման հարցում:
Կոքսա կլինկան մշակել և կիրառում է վիրահատված հիվանդների հետվիրահատական խնամքի յուրահատուկ մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս արագ վերականգնվելու և վերադառնալու նախքին կյանքին: Անհատական մոտեցման, պացիենտների խնամքի գիտականորեն հիմնավորված և յուրահատուկ մեթոդի շնորհիվ պացիենտները նոր հնարավորություն են ստանում կրկին շարժման ուրախությունը զգալու համար:
Համբուրգի Ասկլեպիոս կլինիկա
Համբուրգի Ասկլեպիոս կլինիկան (Asklepios Klinik Harburg) Համբուրգ-Էպպենդորֆ (Գերմանիա) համալսարանի ակադեմիական հիվանդանոցն է:
Վերջերս կառուցված հիմնական շենքում տեղակայված են ժամանակակից շտապ օգնության բաժանմունք և ուլտրա-ժամանակակից ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Պացիենտին անհատականացված մոտեցումն ապահովում է պացիենտի իրազեկությունը և նրա ակտիվ մասնակցությունը թե՛ բուժման գործընթացում, թե՛ որոշում կայացնելու հարցում։
Որոշ բարդ ուռուցքային հիվանդություններով հիվանդների համար առաջարկվում է նոր մոտեցում` ամբուլատոր մասնագիտացված բժշկական օգնություն (ASV): Բուժումն իրականացվում է միջմասնագիտական թիմի կողմից, այսպես կոչված, «ASV» թիմ, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր երաշխավորում են բժշկական օգնության բարձր որակը և բուժման արդյունավետությունը:
Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը
Դաշնային պետական բյուջեի «Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը» հիմնադրվել է 1973 թ. որպես աչքի հիվանդությունների համամիութենական ինստիտուտ: Ինստիտուտի գիտական և կրթական գործունեությունն ուղղված է հիմնական բժշկագիտական հետազոտությունների իրականացմանը, նոր ախտորոշման մեթոդների մշակմանը, աչքի տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման գոործընթացների կատարելագործմանը, գիտական կադրերի պատրաստմանը, ակնաբույժների վերապատրաստմանը և մասնագիտական զարգացմանը:
Թերապևտիկ գործունեության նպատակն է արդի արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը կլինիկական պրակտիկայում: Կլինիկան հագեցած է ժամանակակից սարքերով, արդի դեղերով ո սպառման նյութերով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գիտական ու կլինիկական խնդիրների լուծում` համաշխարհային չափանիշների մակարդակով: Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը նախատեսված է 180 հիվանդի համար: Ինստիտուտի գործող ստորաբաժանումները հագեցված են ժամանակակից վիրահատական և անեսթեզիոլոգիական սարքերով, վերջին սերնդի միկրովիրաբուժական ստերեոմիկրոսկոպներով, արդի ախտահանման միջոցներով ու սարքերով:
Siemens Healthcare
1920 թվականի հուլիսի 21-22-ին, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ, «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ այցելեց Siemens Healthineers կազմակերպության փոխնախագահ Վոլֆգանգ Քյոփլը:
Հանդիպումների ժամանակ քննարկվեցին ախտորոշիչ բժշկության, գիտության և կրթության բնագավառում համագործակցության ծրագրեր, ինչպես նաեւ Siemens ընկերության նորագույն սարքերի ներդրման հարցեր:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն