Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Նորարական տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ

Հոդվածներ

Նորարական տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ

04 Օգոստոս 2017 | Հանրամատչելի հոդվածներ

«Նաիրի» ԲԿ-ում հիվանդների բուժման գործընթացում լայնորեն կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ։ Նվազագույն ինվազիվ, էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժությունը լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում ` գինեկոլոգիայի, նյարդավիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, ՔԿԱ և այլն: Սա հնարավորություն է տալիս հիվանդին բուժվելու և առողջանալու առանց բաց վիրահատության, և, որպես կանոն, առանց բարդությունների, ցավի և անհարմարավետության։

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումն ընդհանուր վիրաբուժությունում 

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում կատարվում են որովայնի խոռոչի օրգանների լայնածավալ էնդոսկոպիկ վիրահատություններ։ Այստեղ նորարարական տեխնոլոգիաներով կատարվող բաց վիրահատություններին զուգահեռ` անց են կացվում բարդագույն լապարոսկոպիկ վիրահատական միջամտություններ: Վիրահատությունների ցանկն ընդգրկում է.

  • կերակրափողի թորակոսկոպիկ հեռացում և ստամոքսից պատրաստված լաթի տեղադրում` լապարոսկոպիկ եղանակով,
    ստամոքս-աղիքային համակարգի ընդհանուր վիրաբուժական և ուռուցքաբանական վիրաբուժություն (ստամոքսի, բարակ, հաստ և ուղիղ աղիների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղուղիների), օգտագործելով ինչպես ավանդական, այնպես էլ նվազագույն ինվազիվ և լապարոսկոպիկ մեթոդները,
  • ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի կապում, թևնոցային գաստրէկտոմիա, ստամոքսի շրջանցուղու ստեղծում և ստամոքսում բալոնի տեղադրում),
  • միջամտություններ էնդոկրին ախտաբանությունների ժամանակ (աջակողմյան և ձախակողմյան լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների բուժում` նվազագույն ինվազիվ եղանակով),
  • բարակ աղիների Քրոնի հիվանդության վիրահատական բուժում,
  • կերակրափող-ստամոքս անցման հատվածի ախտաբանությունների բուժում` լապարոսկոպիկ եղանակով (կերակրափողի ճողվածք, ստամոքս-կերակրափողային ռեֆլուքս, կերակրափողի ախալազիա),
  • որովայնի պատի և աճուկային ճողվածքների ավանդական և լապարոսկոպիկ վիրաբուժություն,
  • փայծաղի ախտաբանության բուժում,
  • լյարդի և փայծաղի պարազիտար ու ոչ պարազիտար կիստաների լապարոսկոպիկ հեռացում։

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը գինեկոլոգիայում

«Նաիրի» ԲԿ-ում գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ լայնորեն օգտագործվում են լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրաբուժության մեթոդները՝ էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ հիստերէկտոմիա, միոմէկտոմիա, լապարոսկոպիկ սակրալ կոլպոպլեքսիա, լապարոսկոպիկ համալիր հեռացում, ավշային հանգույցների, ձվարանների հեռացում և այլն, որոնք, սովորաբար, իրականացվում են բաց վիրահատական եղանակով,

Լապարոսկոպիկ արմատական հիստերէկտոմիան օգտագործվում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում բուժման համար։ Ռադիկալ հիստերէկտոմիայի մոդիֆիկացիան կոչվում է ընդհանուր մեզոմետրիկ ռեզեկցիա և հասանելի է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մոդիֆիկացիան ապահովում է 15-20% ավելի բարձր կյանքի պահպանում:

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը նյարդավիրաբուժությունում

Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկան «Նաիրի» ԲԿ-ում մշակել և ներդրել է բուժման հետևյալ նորարարական մեթոդները.

  • միջողնաշարային ճողվածքների Էնդոսկոպիկ վիրահատություն,
  • միջողնաշարային ճողվածքների լազերային հեռացում,
  • ողնաշարի տարբեր հատվածների ուռուցքային ախտահարման կամ կոտրվածքների բուժում` վերտեբրոպլաստիկայի եղանակով,
  • ողնաշարի տարբեր հատվածների ռեկոնստրուկտիվ վիրահատություն` նոր իմպլանտացիոն համակարգերի կիրառմամբ,
  • հիպոֆիզի և գլխուղեղի որոշ հատվածների ուռուցքների էնդոսկոպիկ վիրաբուժություն,
  • ՀՏ և ռենտգենոսկոպիայի հսկողության տակ տարբեր մակարդակների վրա բլոկադաների կատարում,
  • ցավերի բուժում` Cosman տեխնոլոգիաի կիրառմամբ,
  • ուղեղի ուռուցքային ախտահարումների վիրաբուժություն` օգտագործելով StealthSation համակարգը,
  • ուղեղի և ողնաշարի ուռուցքների լազերային հեռացում` Cosman գեներատորի օգնությամբ,
  • գլխուղեղի այրունազեղումների բուժում` նվազագույն ինվազիվ եղանակով, հեմատոմայի մեջ ացետիլազա ֆերմենտի ներարկմամբ:

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ՔԿԱ ծառայությունում

ՔԿԱ ծառայությունում ներդրված են ախտորոշման և բուժման նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդոլոգիաներ` օպտիկական և տեսահամակարգերի օգտագործմամբ, տվյալների արխիվացմամբ, որը թույլ է տալիս ո՛չ միայն բարձր ճշգրտությամբ ախտորոշել, այլև բուժել` օպտիկական վերահսկմամբ, ինչը մեծացնում է բուժման դրական արդյունքները 40-50%-ով: Նորագույն մեթոդների կիրառումը նվազեցնում է վիրահատության ժամանակ առաջացող արյան կորուստը, վերացնում ցավային համախտանիշը և հետվիրահատական շրջանում` արյունահոսության վտանգը, ինչը հատկապես կարևոր է երեխաների բուժման գործընթացում:

ՔԿԱ ծառայությունում ավանդական բուժման մեթոդները կատարելագործված են և օպտիմիզացված` միջազգային ստանդարտներին համապատասխան:

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ակնաբուժությունում

«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան մեծահասակներին և երեխաներին տրամադրում է աչքի հիվանդությունների համալիր ախտորոշիչ և բուժական, միկրովիրաբուժական և վիրաբուժական բարձր տեխնոլոգիական ծառայություններ։ Օգտագործվում են արդի առաջատար սարքեր։

Աչքի հիվանդությունների բուժման և գլաուկոմայի երկրորդային կատարակտի լազերային վիրահատությունների նպատակով ակնաբուժական կլինիկայում տեղադրվել են վերջին սերնդի Zeiss լազերային սարքեր (Գերմանիա):

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը ստոմատոլոգիայում

Ատամնաբուժական կլինիկան առաջարկում է համալիր ատամնաբուժական ծառայություններ, որոնք իրականացվում են ժամանակակից եվրոպական սարքերի օգնությամբ.

  • ատամների իմպլանտացիա` իմպլանտանտի նախնական թվային պլանավորմամբ, որն ապահովում է միջամտության 100% անվտանգություն,
  • ատամների պրոթեզների կառուցվածքի թվային պլանավորում և նախագծում,
  • նորարարական նյութերի օգտագործում,
  • վիրաբուժական և օրթոպեդիկ ատամնաբուժական լայնածավալ ծառայություններ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն