Հոդվածներ
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ
08 Սեպտեմբեր 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում: Օրվա ընթացքում ցավը մեղմանում է, հետո կրկին վերադառնում:
Շպորների ռիսկի գործոնները.
- տարիքը` 40-60 տարեկան,
- մասնագիտությունը՝ բալետի պարողներ, պրոֆեսիոնալ սպորտսմեններ, երկարատև կանգնած աշխատանք
- հարթաթաթությունը,
- քաշի ավելցուկը և ճարպակալումը, երբ հատկապես՝ քաշի նվազման համար զբաղվում են վազքով, մինչդեռ վազքը պետք է սկսել քաշի որոշակի նվազումից հետո:
Կրունկի ցավը երկար ժամանակ անուշադրության մատնելու արդյունքում այն կարող է դառնալ քրոնիկ, կարող է փոխվել քայլվածքը, որպես հետևանք` կարող են առաջանալ նաև խնդիրներ սրունք-թաթային, ծնկան հոդերում և ողնաշարում:
Բուժման մեթոդները.
- անատոմիական առանձնահատկություններին համապատասխան` անհատական պատվիրված ներդիրների օգտագործում,
- տափակ կոշիկներ կրելու բացառում,
- հարվածա-ալիքային թերապիա,
- որոշ դեպքերում` դեղորայքային բուժում կամ հատուկ վարժություններ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն