Հոդվածներ
«Նաիրի» ԲԿ-ն զինված է բարձր տեխնոլոգիաներին համապատասխանող արդի ախտորոշիչ սարքերով
01 Օգոստոս 2017 | Հանրամատչելի հոդվածներ
Այսօր հիվանդությունների ախտորոշման ճշգրտության և պացիենտների բուժման արդյունավետության բարձրացման հարցում մեծ դեր են կատարում անընդմեջ զարգացող բարձր տեխնոլոգիաներին համապատասխանող ախտորոշիչ սարքերը, հեռաբժշկության զարգացումը, բուժման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումը։
«Նաիրի» ԲԿ-ն հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերով `ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար:
«Նաիրի» ԲԿ ախտորոշման կլինիկան հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիաներին համապատասխանող ախտորոշիչ սարքերով
- Լաբորատոր սարքեր և անալիզատորներ` առաջատար արտադրողների կողմից,
- ռենգեն ժամանակակից սարք,
- ընդլայնված ախտորոշիչ արձանագրություններ ունեցող վերջին սերնդի համակարգչային տոմոգրաֆ,
- արդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ,
- Էնդոսկոպիկ սարքեր` ներառյալ Հայաստանում միակ պարկուճային էնդոսկոպիան,
- վերջին սերնդի ուլտրաձայնային սարքեր` միզասեռական, ստամոքս-աղիքային և այլ օրգան-համակարգերիի, հղիների մոտ` պտղի հետազոտությունների համար,
- սրտանոթային հիվանդությունների ֆունկցիոնալ ախտորոշման համար` սարքերի ամբողջական փաթեթ,
- աչքի հիվանդությունների ախտորոշման համար` ախտորոշիչ սարքերի ընդլայնված փաթեթ,
- ժամանակակից էնդոսկոպիկ սարք` լսողության և ՔԿԱ հիվանդությունների ախտորոշման համար,
- նյարդային համակարգի ախտորոշման համար նախատեսված արդի սարքերի համակարգ:
Ախտորոշման գործընթացում օգտագործվում են ժամանակակից հետազոտական արձանագրություններ, ինչը ախտորոշման գործընթացը դարձնում է առավել պարզ, արագ և ճշգրիտ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն