Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա

Հոդվածներ

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա

08 Ապրիլ 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք։

Պացիենտի համար ամենակարևոր հարցերից է, թե որ մեթոդով իրականացնել բլեֆարոպլաստիկան՝  լազերայի՞ն, թե՞ ավանդական։

Լազերային բլեֆարոպլաստիկան ժամանակակից պլաստիկ վիրաբուժության նվազագույն տրավմատիկ վիրահատություններից է։ Այստեղ բժիշկը հնարավորություն ունի աշխատելու լազերային համակարգերով, որոնք  չեն վնասում մաշկը, այլ` հակառակը, նվազ ինվազիվ են, և այս մեթոդի շնորհիվ կարելի է հասնել լավագույն արդյունքի։

Բազմաթիվ պացիենտներ նախընտրում են այնպիսի միջամտություններ, որոնք չեն պահանջում երկարատև հետվիրահատական շրջան և թույլ են տալիս արագ վերադառնալ աշխատանքի:

Լազերային բլեֆարոպլաստիկայի  առավելությունները.

  • լազերով աշխատելու ժամանակ լինում է անարյուն դաշտ՝ ինչը բերում է արագ լավացման, հետևաբար, պացիենտը անցնում է հետվիրահատական կարճ շրջան,
  • բացակայում են կապտուկները,
  • ստորին կոպի բլեֆարոպլաստիկայի ժամանակ բացակայում են  սպիները.  վիրահատությունը կատարվում է ամերիկյան տեխնիկայով` համակցելով տրանսկոնյուկտիվալ կտրվածքը և լազերային ֆրակցիոն հղկումը, իսկ վերին կոպի բլեֆարոպլաստիկայի ժամանակ` շատ աննշան են
  • հեմատոմաներ չեն առաջում, քանի որ վիրահատությունն իրականացվում է առանց վիրահատական դանակ օգտագործելու,
  • կտրվածքը կատարվում է լազերով, որը բերում է անոթների կոագուլյացիայի։ Պացիենտը 5-6 օրից արագ ապաքինվում է, և կարող է վերադառնալ կյանքի բնականոն ռիթմին։ Մեկ ամիս անց կոպի սպին ընդհանրապես չի  շոշափվում ու  չի պահանջում հատուկ դիմահարդարում կամ տոնային քսուկի կիրառում։

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն