Հոդվածներ
Սպիրոմետրիան կօգնի գնահատել Ձեր թոքերի ֆունկցիոնալ վիճակը
25 Սեպտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Պուլմոնոլոգ | Իրինա Վանիկի Խաչատրյան
Սպիրոմետրիան թոքերի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական և արդյունավետ մեթոդ է: Հետազոտության արդյունքում ստացած մինչև 50 շնչառական ցուցանիշներն օգնում են վաղ փուլերում ճշգրիտ ախտորոշել շնչառական հիվանդությունները և գնահատել բուժման արդյունավետությունը:
Այն ցուցված է, եթե առկա է.
- երկարատև, ձգձված հազ,
- հևոց,
- բրոնխիալ ասթմա,
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
- թոքերի այլ քրոնիկ հիվանդություններ,
- բժշկի ցուցում` վիրահատությունից առաջ,
- մարզիկների պատրաստվածությունը ստուգելու անհրաժեշտություն:
Դիմելով «Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայություն՝ պացիենտը կարող է անցնել սպիրոմետրիա և ստանալ փորձված և գրագետ բժիշկ-թոքաբանի խոհրդատվություն։
Մենք կօգնենք Ձեզ շնչել ավելի ազատ։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն