Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019 | Հանրամատչելի հոդվածներ | Ուլտրաձայնային ախտորոշում
1. Ի՞նչ է իրենից ներկայացնում վահանագեղձի ուլտրաձային հետազոտությունը:
Վահանագեղձի ուլտրաձայինային հետազոտությունը ներկա պահին ամենահասանելի,անվնաս,ինֆորմատիվ դիագնոստիկ մեթոդ է,որը անհրաժեշտության դեպքում կարելի է կրկնել մի քանի անգամ, չունի տարիքային սահմանափակում (կարելի է կատարել նաև մանկահասակ երեխաներին, հղիներին), չի պահանջում որեւէ նախապատրաստում, տեւում է 5-15 րոպե, բացակայում են ռենտգեն եւ այլ տեսակի իոնիզացնող ճառագայթները:
2. Ու՞մ է ցուցված վահանագեղձի ՈՒՁՀ-ն:
Վահանագեղձի ՈՒՁՀ-ն ցուցված է.
- 40տարեկանից բարձր տարիքի կանանց/կանայք ռիսկի խումբ են կազմում/
- ընտանեկան ծանրաբեռնված անամնեզի
- հորմոնալ դեղորայքի օգտագործման
- հղիության պլանավորման
- մազաթափությաւն
- քաշի անկառավարելի աճի կամ նվազման
- ճարպակալման
- թուլության,մշտական հոգնածության
- նյարդային,դյուրագրգիռ վիճակների
- հաճախակի տրամադրության անկման
- ձեռքերի անկառավարելի դողի
- երկարատեւ սուբֆեբրիլ ջերմության `37-38C
- հազի,կոկորդում օտար մարմնի զգացողության
- անամնեզում ռադիացիոն ճառագայթման
- գոյացության կասկածի դեպքում:
3. Ի՞նչ տեղեկատվություն մեզ կտա վահանագեղձի ՈՒՁՀ-ն:
Վահանագեղձի ՈՒՁՀ-ն թույլ է տալիս որոշել.
- վահանաձեւ գեղձի տեղակայումը /տիպիկ, ատիպիկ` բարձր, ցածր/
- չափերը /նորմալ, մեծացած, փոքրացած/
- կոնտուրները
- կառուցվածքը
- թիրեոիդիտի օջախների,կիստաների,հանգույցների առկայությունը` սկսած 1,1մմ չափից, կալցիֆիկացիայի օջախների առկայությունը սկսած 0,3մմ-ից /micropure ռեժիմի կիրառմամբ, որը հնարավոր է դարձել Նաիրի ԲԿ-ում առկա նոր սերնդի Toshiba aplio i800 սարքի շնորհիվ/
- հարակից լիմֆատիկ հանգույցների վիճակը:
Վահանագեղձի ցանկացած հանգուցավոր գոյացություն պետք է գնահատել քաղցկեղի զգոնության տեսանկյունից:
4. Ինչպե՞ս տարբերակել վահանագեղձի բարորակ և չարորակ հանգույցները միմյանցից, եւ արդյոք պետք է անել դա:
Այո, անշուշտ: Հիվանդի հետագա վարումը կախված է հանգույցի բնույթից, կառուցվածքային հատկանիշներից: Հանգույցները դասակարգվում են ըստ միջազգային TIRADS դասակարգման:
TIRADS դասակարգումը թույլ է տալիս տարբերել բարորակ և չարորակ հանգույցները միմյանցից, անհրաժեշտության դեպքում սահմանել կարճաժամկետ հսկողություն կամ կատարել FNAB /բարակ ասեղային բիոպսիա/:
5. Հետազոտման ՞ինչ այլ մեթոդներ կան պաթոլոգիկ հանգույցների տարբերակման համար:
Հանգույցների տարբերակման գործում արժեքավոր է նաեւ վահանագեղձի էլաստոգրաֆիայի դերը:
6. Ի՞նչ է վահանագեղձի էլաստոգրաֆիան:
Սոնոէլաստոգրաֆիան ուլտրաձայնի կիրառմամբ ժամանակակից հետազոտություն է,որը հիմնված է նորմալ եւ պաթոլոգիկ հյուսվածքների էլաստիկության տարբերության վրա: Հանգույցի բարձր խտությունը/էլաստիկությունը/ համարվում է չարորակության ցուցանիշ:
Սոնոէլաստոգրաֆիայի եւ ուլտրաձայնի համակցված օգտագործումը մեծացնում է ուլտրաձայնի զգայունությունը մինչեւ 95,5% եւ բերում է ոչ հիմնավորված բիոպսիաների թվի նվազեցմանը:
7. Ի՞նչ է բարակ ասեղային բիոպսիան / FNAB/:
Բարակ ասեղային բիոպսիան ուլտրաձայնի հսկողությամբ իրականացվող փոքր տրավմատիկ միջամտություն է,որի ժամանակ հանգույցի ամենակասկածելի հատվածից վերցվում է նմուշ: Հանգույցից վերցված բջիջները ուղարկվում են մանրադիտակային քննության:Որն էլ հանդիսանում է ախտորոշման վերջնական փուլը:
Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,
սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն