Գլխավոր / Լուրեր / Ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայն ծավալի ակնաբուժական սպասարկում

Լուրեր

Ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայն ծավալի ակնաբուժական սպասարկում

21 Փետրվար 2017 | Լուրեր | Ակնաբուժություն

 «Նաիրի» բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 2011 թվականին՝ ռուսական առաջատար կլինիկաներից մեկի՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկան բարձր տեխնոլոգիական ծառայությունների լայն սպեկտր է մատուցում ինչպես ախտորոշման, այնպես էլ մեծահասակների եւ երեխաների աչքի իվանդությունների բուժման ոլորտներում՝ կոնսերվատիվ կամ դեղամիջոցային, լազերային եւ միկրովիրաբուժական մեթոդներով, ըստ եզակի եւ առավել առաջատար տեխնոլոգիաների:

Ժամանակակից բարձրորակ ախտորոշիչ սարքավորում, եզակի միկրովիրաբուժական համակարգեր, լազերային սարքեր, կոնսերվատիվ բուժման սարքեր, տեսողության ամենատարբեր խնդիրների լուծման առաջատար մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, բարձրորակ ակնաբույժներ, որոնք կատարելագործվել եւ մասնագիտացել են աշխարհի առաջատար կլինիկաներում, յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում, ախտորոշման եւ բուժման համար առավելագույն հարմարավետ պայմաններ՝ ահա կլինիկայի այն զինանոցը, որը պայմանավորում է նրա բարձր մակարդակը եւ արդյունավետությունը:


«Նաիրի» Ակնաբուժական կլինիկան կազմված է՝

Խորհրդատվական-ախտորոշման բաժանմունքից, որը ներառում է՝

  • առաջնային ստուգման կաբինետ;
  • գլաուկոմայի ախտորոշման կաբինետ;
  • կատաարկտայի ախտորոշման կաբինետ;
  • ամետրոպիայի ախտորոշման կաբինետ;
  • ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման կաբինետ;
  • արցունքատար ուղիների եւ կոպերի ձեւախախտումների պաթոլոգիայի ախտորոշման կաբինետ.
  • աչքի ուլտրաձայնային հետազոտության կաբինետ

Թերապևտիկ բաժանմունք, որը ներառում է աչքի հիվանդությունների բուժումը՝

  • կոնսերվատիվ-սարքավորումային բուժում;
  • դեղամիջոցային բուժում;
  • լազերային բուժում;
  • վիրաբուժական բուժում.

Աչքի միկրովիրաբուժության եւ երեխաների տեսողության պահպանման բաժանմունք:

  • կոնսերվատիվ-սարքավորումային բուժում;
  • դեղամիջոցային բուժում;
  • լազերային բուժում;
  • վիրաբուժական բուժում.





Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն