Լուրեր
Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում
18 Օգոստոս 2023 | Լուրեր | Գաստրոէնտերոլոգ | Սամվել Չուբարի Զաքարյան
160 կգ քաշով 40 տարեկան տղամարդը դիմել է ստամոքսը փոքրացնելու վիրահատության՝ նիհարելու նպատակով։ Ասում է՝ շատ տարբեր միջոցներ է փորձել՝ հատուկ սննդակարգ է պահել, մարզվել է, բայց կորցրած քաշը նորից հետ է եկել։ Ամենամեծ քաշը եղել է 168 կգ։
Տղամարդը ավելորդ քաշի պատճառով նաեւ 2-րդ տիպի շաքարային դիաբետ է ձեռք բերել։ Դիմել է տարբեր բժիշկների, ի վերջո իր խնդրի լուծումը վստահել է «Նաիրի» բժշկական կենտրոնի փորձառու վիրաբույժ Սամվել Զաքարյանին։ Վիրահատությունից հետո վստահ է. կկարողանա կարգավորել եւ քաշը, եւ ազատվել շաքարային դիաբետից։
Սամվել Զաքարյանը կատարել է բարիատրիկ վիրահատություն, այսպես կոչված՝ թևքային գաստրէկտոմիա, որի ընթացքում պացիենտի ստամոքսը երկայնակի մասնահատվում է։
Բարիատրիկ վիրահատությունները «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվում են լապարասկոպիկ եղանակով, որի շնորհիվ պացիենտները չեն ունենում հետվիրահատական բարդություններ, եւ շատ արագ վերադառնում են բնականոն կյանքի։ Այս եղանակի ներդրումից հետո Նաիրի ԲԿ–ում շեշտակի ավելացել է բարիատրիկ վիրահատության դիմողների թիվը։
Իսկ ինչպե՞ս է այս վիրահատությունը հանգեցնում քաշի կորստի։ Բժիշկը բացատրում է. վիրահատության արդյունքում նվազում է ոչ միայն ստամոքսի ծավալը, այլեւ դրանում արտադրվող ախորժակի հորմոնի քանակը։
Բժիշկը նաեւ զգուշացնում է. վիրահատությունն ընդամենը ապրելակերպը փոխելու շանս է, ու հատկապես կարևոր է առաջին 1.5-2 տարին։ Այդ ընթացքում մարդը պետք է կարողանա հարմարվել սննդային նոր ռեժիմին, որը թելադրում է փոքրացած ստամոքսը։ Ցավոք, լինում են դեպքեր, երբ անգամ վիրահատությունից հետո մարդիկ կրկին քաշ են հավաքում՝ բժշկի ցուցումներին չհետեւելու պատճառով։ Բարեբախտաբար, այդ դեպքերը չնչին տոկոս են կազմում։
https://www.youtube.com/watch?v=z3na9wyyMk8
Նմանատիպ հոդվածներ
-
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
16 Դեկտեմբեր 2022
-
Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն
29 Հունիս 2020
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն