Գլխավոր / Լուրեր / COVID-19. ո՞ր դեպքերում պետք է կրել դիմակ

Լուրեր

COVID-19. ո՞ր դեպքերում պետք է կրել դիմակ

20 Մարտ 2020 | Լուրեր | Թերապիա

Ինչպե՞ս կրել, կիրառել, հանել և օգտահանել դիմակը

  • Դիմակ կրելուց առաջ պետք է ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվել օճառով:
  • Դիմակը կրեք այնպես, որ այն ծածկի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև տարածության առկայության:
  • Մի դիպեք դիմակին` այն կիրառելու ընթացքում, իսկ դիպչելու դեպքում ձեռքերը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով և լվացվեք օճառով,
  • Երբ դիմակը խոնավանում է, փոխարինեք նորով, և մեկանգամյա օգտագործման դիմակը կրկնակի մի օգտագործեք:
  • Երբ պետք է հանեք դիմակը, բռնեք դիմակի հետևի կապերից (առանց դիպչելու դիմակի առաջային մասին) և անմիջապես նետեք այն թափոնների համար նախատեսված փակվող տարայի մեջ, ապա ձեռքերը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվեք օճառով:
  • Առողջները դիմակ պետք է կրեն, եթե օգնություն են ցուցաբերում COVID-19 վարակի կասկածով մարդուն:
  • Եթե Դուք հազում կամ փռշտում եք, դիմակ կրեք:
  • Դիմակն արդյունավետ պաշտպանիչ միջոց է, եթե այն զուգակցվում է սպիրտ պարունակող հակասեպտիկներով ձեռքերի կանոնավոր մշակմամբ կամ օճառով լվացմամբ:   
  • Եթե Դուք դիմակ եք կրում, պետք է իմանաք մեկանգամյա օգտագործվող բժշկական դիմակների օգտագործման և օգտահանման կանոնները:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն