Լուրեր
Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել
23 Ապրիլ 2019 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Անժելա Գևորգիի Լեխլյան
Հայաստանում միայն Նաիրի Բժշկական Կենտրոնում է կիրառվում արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորումը, ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի, քանակի և տեղակայման միոմաները՝ պահպանել արգանդը, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանք:
Ի՞նչ են արգանդի միոմաները:
Արգանդի ֆիբրոմաները (միոմաները) հանդիսանում են արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ, գոյացություններ: Ֆիբրոմաները կարող են տատանվել իրենց քանակով և չափով` եզակի հանգույցներից մինչև բազմաթիվ, շատ փոքր չափերից մինչև հսկա հանգույցներ: Միոմաներ հանդիպում են կանանց 70-80%-ի մոտ, մինչև 50 տարեկան հասակը: Ֆիբրոմաների բժշկական տերմինն է լեյոմիոմա կամ միոմա:
Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:
1․ Ճնշում
Ֆիբրոմաները կարող են լինել անախտանիշ, կամ առաջացնել շատ լուրջ գանգատներ: Կանայք, ում մոտ առկա են ախտանիշներ, ունենում են`
- Միզապարկի և ուղիղ աղու ճնշում
- Հաճախակի միզարձակումներ
- Փորկապություններ և/կամ ռեկտալ ցավ
- Գոտկատեղի և/կամ որովայնի ցավ
Երբ միոմաները շատ են մեծանում, նրանք կարող են փքել որովայնը, և կինը ունենում է հղիի տեսք:
Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:
2. Դաշտանային ցիկլի խանգարում
Միոմաները նաև կարող են պատճառ դառնալ դաշտանային ցիկլի խանգարման, այդ տվում և`
- Թեթևից մինչև ուժեղ սպաստիկ ցավեր
- Առատ արյունահոսություն, երբեմն մակարդուկներով
- Երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ
- Միջդաշտանային ջրաարյունային արտադրություն կամ արյունահոսություններ
Միոմաներ թե՞ էնդոմետրիոզ: Ո՞րն է տարբերությունը:
Դաշտանային ցավի պատճառներից միայն մեկն է միոման, ցավի պատճառ կարող է հանդիսանալ նաև էնդոմետրիոզը: Էնդոմետրիոզ առաջանում է, երբ արգանդի ներքին թաղանթի հյուսվածքը աճում է մարմնի այլ հատվածում, առաջացնելով այդ հատվածներում ներառուկներ`արգանդի և միզապարկի սահմանից դուրս: Այս ներառուկները դաշտանային ցիկլի ժամանակ քայքայվում են և արյունահոսում են, պատճառ դառնալով ցավոտ սպիական հյուսվածքի առաջացման: Եվ միոմաների և էնդոմետրիոզի ցավը կարող է պահպանվել նաև միջդաշտանային շրջանում:
Ո՞րն է միոմաների առաջացման պատճառը:
Միոմաների առաջացման իրական պատճառը անհայտ է: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էստրոգենի ու պրոգեստերոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք ում մոտ դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում, ավելի հաճախ է հանդիպում միոմաներ: Չնայած այն հանգամանքին, որ կանացի հորմոնները կապում են միոմաների առաջացման հետ, հակաբեղմնավորիչ հաբերը այդ առումով ոչ մի դեր չունեն:
Միոմաները տարբեր տեսակների են լինու՞մ:
Միոմաների տեսակներն են`
Ինտրամուրալ միոմաներ, ամենահաճախակի հանդիպողներն են, աճում են արգանդի պատի մեջ:
Սուբսերոզ միոմաներ` աճում են արգանդից դուրս: Քանի որ սրանք կարող են հասնել մեծ չափերի, կարող են առաջացնել ցավ` իրենց չափերի պատճառով կամ հարակից օրգաններին սեղմելով:
Սուբմուկոզ միոմաներ` աճում է անմիջապես արգանդի լորձաթաղանթի տակ և կարող է զբաղեցնել արգանդի խոռոչը: Դառնալով առատ դաշտանների և այլ լուրջ բարդությունների պատճառ:
Պեդունկուլյար միոմաներ` աճում են փոքրիկ ոտիկի վրա` արգանդի խոռոչում կամ արգանդից դուրս:
Հնարավոր է ունենալ նաև միաժամանակ մի քանի տեսակի միոմաներ:
Ու՞մ մոտ են ավելի հաճախ առաջանում միոմաներ:
Չնայած առայժմ անհայտ է, թե ինչու է կնոջ մոտ առաջանում միոմա, սակայն կան որոշակի օրինաչափություններ`
- Միոմաներ սովորաբար առաջանում են 30-40 տարիքային խմբում:
- Ավելի հաճախակի հանդիպում են սևամորթ կանանց մոտ:
- Սևամորթ կանանց մոտ ավելի արագ են աճում և ի հայտ են գալիս ավելի երիտասարդ տարիքում:
- Ընտանիքի որևէ անդամի մոտ միոմայի առկայությունը խոսում է ռիսկի խմբի մասին:
- Հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչպես նաև բարձր արյան ճնշումը ևս կարող են բարձրացնել միոմայի ռիսկը:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել միոմաները:
- Միոմաները, որպես սակավարյունության պատճառ`
Միոմա ունեցող այն կանայք, ովքեր սովորաբար ունեն առատ արյունահոսություն դաշտանների ժամանակ կարող են ունենալ սակավարյունություն: Սակավարյունության հիմնական դեպքերը չափավոր արտահայտված երկաթդիֆիցիտային են և կարող են դա շտկել սննդակարգի միջոցով և երկաթ պարունակող հաբերի օգտագործումով: Չբուժված սակավարյունությունը կարող է պատճառ դառնալ թուլության և հոգնածության, ինչպես նաև որոշակի դեպքերում սրտային խնդիրների:
- Բարդություններ կապված հղիանալու հետ`
Միոմաները սովորաբար չեն առաջացնում անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ: Ինչևէ, միոմայով միայն որոշակի կանայք են ունենում հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր ծննդաբերության ժամանակ: Միոմայի պատճառով պտուղը կարող է ունենալ ոչ նորմալ դիրք, որը կբերի վաղաժամ ծննդաբերության: Սովորաբար նրանք լինում են կոնքային ցավերի պատճառ և կարող են առաջացնել հետծննդյան առատ արյունահոսություններ, ինչը վիրահատության անհրաժեշտություն կառաջացնի: Որոշակի դեպքերում միոմաները կարող են փակել արգանդափողի ելանցքը: Ներքին միոմաները կարող են առաջացնել պտղաձվի ինպլանտացիայի` ներդրման, դժվարություններ:
Ե՞րբ է պետք դիմել բժշկի:
Բժշկին պետք է այցելել, եթե առկա է միոմայի հետևյալ ախտանիշները `
- Առատ դաշտանային արյունահոսություն
- Ցավերի առաջացում դաշտանի ժամանակ
- Հաճախակի միզարձակումներ կամ մեզի շիթի կառավարման դժվարություններ
- 3-ից մինչև 6 ցիկլ` դաշտանային ցիկլի տևողության փոփոխություն
- Նոր առաջացած անդադար ցավ կամ ծանրության զգացողություն որովայնի ստորին հարկում կամ կոնքում
Ինչպե՞ս ախտորոշել: Անհրաժեշտ է գինեկոլոգիական զննում և սոնոգրաֆիկ հետազոտություն:
Գինեկոլոգիական զննության ժամանակ բժիշկը կարող է շոշափել արգանդի միջին և մեծ չափերի միոմաները:
Գործիքային հետազոտություններից ԳՁՀ-ն ցույց կտա միոմաների չափերի և տեղակայման մասին լրացուցիչ ինֆորմացիա:
Միոմա ունեցող այն կանայք, ովքեր փորձում են հղիանալ, հիստերոսալպինգոգրաֆիա կոչվող հետազոտությամբ վիզուալիզացնում են արգանդի և արգանդափողերի եզրագծերը և ախտորոշում են անոմալիաները:
Արգանդի և որովայնի խոռոչը վիզուալիզացնող այլ քննություններ ևս կարող են անհրաժեշտ լինել:
Բուժումը
- Ցավի մենեջմենտ
Ոչ ստերոիդ հակաբորբոքային ցավազրկողներից, օրինակ իբուպրոֆեն, կարող են օգնել պակասեցնել մենստրուալ սպազմը:
- Հղիության պլանավորում
Հակաբեղմնավորիչ հաբերը կառավարում են էստրոգենի և պրոգեստինի մակարդակները: Եվ սովորաբար նպաստում են, որ դաշտանը ավելի հեշտ անցնի, ինչպես նաև կարող է մեղմել ցավը, պայմանավորված միոմայով, առատ դաշտանային արյունահոսությունը և սպազմերը: Այլ հակաբեղմնավորիչները (պրոգեստինի ներարկումներ կամ պրոգեստին արտադրող ներարգանդային պարույր) ևս կարող են մեղմել միոմայի ախտանիշները:
Այլ հորմոնալ բուժումներ
Գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի ագոնիստ (GnRH) կոչվող դեղերը պակասացնում են միոմայի ախտանիշները` դաշտանային ցիկլի դադարեցման և միոմաների կրճատման` փոքրացման հաշվին: GnRH ագոնիստները արգելակում են էստրոգենների արտադրությունը, որի հետևանքով նրանք նաև ոսկրերի նոսրացում են առաջանում, ջերմահորդանքներ, և հեշտոցի չորություն: Միոմաները վերադառնում են իրենց նախկին չափերին, երբ բուժումը դադարեցվում է: Այս մեթոդը կարող է օգտագործվել նախավիրահատական շրջանում` միոմաները փոքրացնելու նպատակով:
Բուժում: Վիրահատական բուժում
Միոմէկտոմիա` սովորաբար ամենամեծ միոմատոզ հանգույցների հեռացումն է: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, ովքեր ուզում են դեռևս երեխա ունենալ:
Վիրահատող բժշկի հիմնական անհանգստությունը միոմէկտոմիայի ժամանակ, բաց կամ լապարոսկոպիկ եղանակով իրականացվող, դա ներվիրահատական արյունահոսության ռիսկն է:
Հայաստանում, միայն Նաիրի ԲԿ-ում կիրառվող, հատուկ վիրահատական տեխնիկան հնարավորություն է ընձեռնում երիտասարդ կանանց պահապնել արգանդը`ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում, կիրառելով արգանդային զարկերակների կլիպավորումը:
Ներվիրահատական արյան կորուստը պակասացնելու և մեծ արյունահոսությունը կանխարգելելու մեթոդներից մեկը դա արգանդային երկու զարկերակների ժամանակավոր կամ մշտական կլիպավորումն է` արգանդի արյան մատակարարման դադարեցումն է: Ինչը մեզ թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաները, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանքը:
Հիստերէկտոմիա` այսպես կոչվում է արգանդի ամբողջական հեռացումն:
Կա չնչին հավանականություն, որ գոյացությունը որը ախտորոշվել է որպես միոմա, կարող է լինել չարորակ ուռուցք, որը անվանվում է արգանդի սարկոմա: Այդ իսկ պատճառով FDA խորհուրդ է տալիս չկտրատել միոման ավելի մանր կտորների մինչև հեռացումը, այդ գործընթացը կոչվում է մորցելացիա:
Էնդոմետրիումի աբլացիա` սա դեպի արգանդի խոռոչում աճող փոքր միոմաների համար է լավ տարբերակ, սակայն այս մեթոդից հետո հնարավոր չի հղիանալ:
Միոմայի կանխարգելում: Ֆիզիկական վարժություններ
Ռեգուլյար ֆիզիկական վարժությունները կարող են կանխել միոմայի զարգացումը: Մի հոդվածում առկա են տվյալներ, որ այն կանայք ովքեր զբաղվում են ֆիզիկական վարժություններով շաբաթական 7 և ավելի ժամ ավելի հազվադեպ են ունենում միոմա, համամատած այն կանանց, ովքեր շաբաթական զբաղվում են 2 ժամից պակաս: ճարպակալումը համարվում է ռիսկի ֆակտոր միոմայի առաջացման համար: Ուստի և ռեգուլյար ֆիզիկական լարվածությունը կարող է օգնել կանանց ունենալ և առողջ քաշ և պակասեցնել միոմայի ռիսկը:
Պայքար սակավարյունության դեմ
Միոմա ունեցող կանայք, ովքեր չեն ստանում երկաթի բավարար քանակություն սննդի միջոցով, կարող են ունենալ սակավարյունություն, քանի որ նրանց մոտ էրիթրոցիտները նորմայից քիչ են: Բնորոշ ախտանիշներն են հոգնածություն, ցավ կրծքավանդակում և հևոց: Անհրաժեշտ է ուտել երկաթի բարձր պարունակությամբ սնունդ, օրինակ միս, թռչնամիս, ձկնեղեն, մեծ տերևներով կանաչեղեն, ոլոռեղեն ու երկաթով հարստացրած հաց և վարսակեղեն: Ինչպես նաև բուժող բժիշկը կարող է նշանակել երկաթի պրեպարատներ:
Անժելա Գևորգի Լեխլյան՝ գինեկոլոգ
Նմանատիպ հոդվածներ
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
Արգանդի վզիկի “էրոզիա թե դիսպլազիա” տարբերակումը. Անժելա Լեխլյան
28 Օգոստոս 2019
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն