Գլխավոր / Լուրեր / Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք

Լուրեր

Գանգոսկրի դեֆեկտի վերականգնում. կլինիկական դեպք

14 Մարտ 2019 | Լուրեր

«Նաիրի» բժշկական կենտրոնում օրերս վիրահատվեց զինծառայության ժամանակ գանգոսկրի վնասվածքով զինվոր, ում մոտ տարած վիրահատությունից հետո առկա էր ճակատային շրջանի՝ դեպի գանգի հիմք գնացող մեծ չափերի դեֆեկտ:

Բարդությունը նրանում էր, որ դեֆեկտը ճակատային շրջանի ամենատեսանելի հատվածում էր:

Դեպի գանգի հիմք իջնող գանգի դեֆեկտի վերականգնումը dասվում է բարդ վիրահատությունների շարքում, քանի որ առկա են կորություններ, ծոցեր (հարքթային և այլ). մի կողմից պետք է ապահովել ճշգրտությունը, սիմետրիան` էսթետիկ կողմը պահպանելու համար, մյուս կողմից պետք է խուսափել ծոցերի ամբողջականության խախտումից:
Հիվանդի մոտ իրականացվեց 3D մոդելավորման տիտանե թիթեղի տեղադրմամբ վիրահատություն, որի առավելությունն է միաժամանակ ապահովել էսթետիկ տեսքը և պահպանել հարակից օրգանների ֆունկցիոնալությունը:

3D մոդելավորմամբ տիտանե թիթեղներն ունեն մի քանի դրական կողմեր. ապահովում են սիմետրիան և տեսքը, կրճատվում է վիրահատության ժամանակահատվածը, գրեթե բացառվում են հետվիրահատական բարդությունները, և, տիտանն ամենաիներտ մետաղն է, որն օրգանիզմի կողմից հեշտ է ընդունվում:

Վիրահատությունը տևեց 2 ժամ, և հաջորդ օրն արդեն մեր զինվորը քայլում էր, իսկ 3-րդ օրը դուրս է գրվել:

Ուրախալի է, որ պետությունը հոգում է նման վնասվածքով զինվորների վիրահատության ծախսերը, քանի որ դա բավականին թանկարժեք վիրահատություն է: Զինվորին օգնում է ապաքինվել նաև իր նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունն ու ուշադրությունը, գիտակցումն այն բանի, որ իր անձնազոհ ծառայությունը հայրենիքին` գնահատվում է:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն