Լուրեր
Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց
19 Դեկտեմբեր 2023 | Լուրեր | Համակարգչային տոմոգրաֆիա | Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա | Արամ Գրիգորի Բադալյան | Գայանե Աշոտի Այվազյան | Կոստան Սամվելի Ղալումյան
Նոյեմբերի 8-ին և 9 ին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել գլխի և պարանոցի պաթոլոգիաներին նվիրված ՀՇ և ՄՌՇ ախտորոշման վերաբերյալ դասընթաց, որը վարել է ՌԴ-ից հատուկ հրավիրված բ.գ.թ, ռադիոլոգ Ելենա Ստեփանովնան : Դասնթացի շրջանակներում մասնակիցներն ունեցել են հնարավորություն ծանոթանալու միջին ականջի պաթոլոգիաներին, գանգի հիմի ուռուցքներին, մասնակցել են թեմատիկ քեյսերի ակտիվ քննարկմանը:
Դասընթացի 2-րդ օրը «Նաիրի» ԲԿ-ի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանի հետ համատեղ քննարկվել են ըմպանի անատոմիան, ըմպանի պաթոլոգիաները , մասնավորապես ուռուցքներն իրենց տեղային տարածվածությամբ:
Նշենք, որ դասընթացներին ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես «Նաիրի» այնպես էլ այլ բժշկական հաստատությունների ռադիոլոգները։
Նմանատիպ հոդվածներ
-
Հանկարծակի առաջացած գլխապտույտ
01 Ապրիլ 2020
-
Վերապատրաստման դասընթացներ՝ ճողվածքների վիրահատություն
17 Փետրվար 2022
-
«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգները՝ Bayer day գիտաժողովին
04 Փետրվար 2024
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն