Լուրեր
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. Լևոն Բադալյան
21 Օգոստոս 2019 | Լուրեր | Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա | Լևոն Գրիգորիի Բադալյան
Չարորակ ուռուցքաների բուժման մեջ կարևորագույն տեղ է գրավում քիմիաթերապիան: Բուժման այս եղանակը հայտնի է բոլորին իր արտահայտված կողմնակի երևույթներով, որոնցից թերևս ամենատհաճը դա մազաթափությունն է: Բուժման արդյունավետության հարցում բացի ճիշտ սխեմայի և դեղորայքի ընտրությունից շատ կարևոր է նաև հոգեբանական գործոնը:
Որքան հիվանդը դրական է տրամադրված բուժմանը, այնքան լավ է վերջինս ընթանում և համապատասխանաբար արդյունավետ է լինում, այդ է պատճառը, որ «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքում մեծ ուշադրություն ենք դարձնում բուժման կողմանկի երևույթների դեմ պայքարին, մասանվորապես՝ մազաթափության խնդրին:
Մազաթափության կանխման դեմ բազմաթիվ միջոցներ են փորձարկվել ամբողջ աշխարհում, որոնցից ամենաժամանակակիցը և արդյունավետը դա PAXMAN սարքն է, որն այսուհետ կիրառվում է նաև «Նաիրի» ԲԿ-ում:
Սարքն իրենից ներկայացնում է հատուկ սառեցվող գլխարկ, որը պացիենտը կրում է քիմիաթերապիայի ընթացքում մի քանի ժամ տևողությամբ, այն սառեցնում է գլխամաշկը` թույլ չտալով մազաթափության գործընթացը: Սարքի արդյունավետությունը կախված է բուժման սխեմայից, ինչպես նաև հիվանդի մազի որակից, շատ պացիենտների մոտ հնարավոր է լինում պահպանել մազերը: Սարքի կիրառումը անվնաս է, այն հաջողությամբ կիրառվում է արևմտյան բազմաթիվ առաջատար կենտրոններում:
Այսուհետ մեր հիվանդները, հատկապես կանայք, հնարավորություն կունենան ընդունելու քիմիաթերապիա չվախենալով իրենց մազերի համար:
Լևոն Բադալյան,
«Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, ուռուցքաբան, բ.գ.թ.
Նմանատիպ հոդվածներ
-
Քիմիաթերապիա՝ առանց մազաթափության
25 Ապրիլ 2022
-
Վերջերս վերանորոգված քիմիաթերապիայի բաժանմունքը
03 Փետրվար 2021
-
10 տարի անց՝ հաջողությունների և ձեռքբերումների մասին
23 Ապրիլ 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն