Գլխավոր / Լուրեր / Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ

Լուրեր

Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ

12 Ապրիլ 2022 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Հրաչյա Գևորգի Հարությունյան

«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով: Պացիենտը գանգատվում էր մշտական ցավերից, շարժումների խիստ սահմանափակումից, քայլելու դժվարությունից՝ անգամ հենակների oգնությամբ:

Որոշում կայացվեց իրականացնել փուլային երկու վիրահատություն: Առաջինը վիրահատվեց ձախ ոտքը, քանի որ այդ վերջույթում ձևախախտումն առավել արտահայտված էր:

Երկու ամիս անց, երբ պացիենտը սկսեց քայլել առանց հենակների, վիրահատվեց նաև աջ ոտքը:

Երկրորդ վիրահատությունից 6 շաբաթ անց պացիենտը ցավեր չունի և քայլում է առանց հենակների, ապրում լիարժեք կյանքով:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն