Գլխավոր / Լուրեր / Կորոնավիրուս. վարակի ախտանիշները, փոխանցումը, ընթացքը

Լուրեր

Կորոնավիրուս. վարակի ախտանիշները, փոխանցումը, ընթացքը

27 Մարտ 2020 | Լուրեր | Թերապիա

Ի՞նչ է հայտնի նոր կորոնավիրուսի մասին։
Փետրվարի 11-ից ախտածինը, որն ի սկզբանե հայտնի էր որպես 2019-nCoV, նոր անվանում ստացավ՝ SARS-CoV-2։ Այն պատկանում է կորոնավիրուսների մեծ ընտանիքին, որոնք այդպես են կոչված, քանի որ շրջապատված են թագ հիշեցնող ատամնավոր կառուցվածքներով։ Նոր վիրուսը ծանրության տարբեր աստիճանի շնչական հիվանդություններ է առաջացնում։

Նրանով հարուցված թոքերի հիվանդությունը կոչվել է Covid-19 (Corona Virus Disease 2019)։

Բժիշկներն այն համեմատում են ատիպիկ թոքաբորբի հարուցչի (որով հարուցված համաճարակը դիտվել է 2002–2003 թվականներին)՝ SARS կորոնավիրուսի հետ, որը բերում էր սուր ռեսպիրատոր համախտանիշի զարգացման։

Ինչպե՞ս է փոխանցվում վիրուսը:
Ինչպես և բոլոր կորոնավիրուսները, նոր ախտածինը, հավանաբար, առաջին անգամ մարդուն փոխանցվել է կենդանիներից։ Գիտնականների կարծիքով, նոր կորոնավիրուսի աղբյուր կարող են չղջիկները, վերջիններիս արտաթորանքները։ Անցյալ տարիներին հաստատվել է, որ կորոնավիրուսները մարդկանց կարող են փոխանցել գյուղատնտեսական կենդանիները։

Նոր վիրուսը մարդուց-մարդուն կարող է փոխանցվել անմիջապես՝ կաթիլային ճանապարհով, այսինքն օրգանիզմի կողմից անջատվող խոնավության ֆրագմենտներով։ Վարակիչ հիվանդությունների գերմանական միությունը եզրակացրեց, որ վարակման համար անհրաժեշտ է շփում մեկ մետրից քիչ հեռավորության վրա։

Վերջնականապես հայտնի չէ, թե վիրուսն արդյո՞ք կարող է տարածվել կղանքի միջոցով։ Հստակ հայտնի է, որ այն մորից փոխանցվում է նորածնին։

Հայտնի է նաև, որ կորոնավիրուսները կարող են մնալ անշունչ առարկաների մակերևույթին, ինչպիսիք են մետաղը, ապակին կամ պլաստիկը՝ մինչև ինը օր, եթե հատուկ չեն հեռացվում։

Վիրուսը բազմանում է կոկորդում։ Երբ վարակված մարդը խոսում կամ հազում է, նա տարածում է խոնավության մանրադիտակային կաթիլներ, որոնք կարող են թռչել մինչև 1,5 մետր հեռավորության վրա։ Այդ գոտում գտնվելու դեպքում վարակը հիմնականում փոխանցվում է։

Որո՞նք են ախտանիշները:
Կորոնավիրուսը հիմնականում առաջացնում է կոկորդում քերծոցի զգացում, ջերմություն, հազ, հոգնածություն, սարսուռ, սրտխառնոց, գլխացավ, շնչառության դժվարացում, լուծ, թոքաբորբ։

Գաղտնի շրջանը՝ վարակման և առաջին ախտանիշների միջև ժամանակահատվածը, կարող է տևել 2-14 օր, սակայն հնարավոր է նաև ավելի երկար։

Որտեղի՞ց է վիրուսը։
Ենթադրվում է, որ այն առաջացել է Ուհան քաղաքի ձկան շուկայում՝ չինական արևելյան Հուբեյ շրջանում։ Շուկան փակվել և վարակազերծվել է տարվա սկզբին։

Ինչու՞ է կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարվել պանդեմիա։
Ի սկզբանե, բավականին լավատեսորեն տրամադրված Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսի պանդեմիայի մասին։

Պանդեմիան գլոբալ համաճարակ է, երբ տարածվում է մեծ հեռավորությունների վրա՝ միանգամից ախտահարելով բազմաթիվ մարդկանց։

Տարեցները և տղամարդիկ առանձնահատուկ ռիսկի տակ են:

Կորոնավիրուսով վարակվածների մեծամասնությունը տարեցներն են։ Բացի այդ, ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ, քան` կանայք, քանի որ վերջիններիս իմուն համակարգն ավելի կայուն է։

Արդյո՞ք ամռանը կհանգստանա համաճարակը:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ իրավիճակը տաք եղանակի հետ կբարելավվի, որը «չի նպաստում վարակիչ շնչական հիվանդությունների տարածմանը»։

Սկզբնաղբյուր՝ medikforum.ru


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն