Լուրեր
Գլաուկոմայի լազերային վիրաբուժությունը ակնաբուժական կլինիկայում
13 Մարտ 2017 | Լուրեր | Ակնաբուժություն
Գլաուկոմայի լազերային վիրաբուժությունն ուղղված է աչքում ներակնային հեղուկի արտահոսքի ճանապարհին առաջացող ներակնային բլոկների հեռացմանը:
Գլաուկոմայի լազերային բուժումը յուրահատուկ մեթոդ է, որի դեպքում լազերը կատարում է «լազերային ասեղի» կամ «լազերային նշտարի» դերը, որի օգնությամբ կարելի է աչքի դրենավորման համակարգի կառուցվածքների վիրահատություններ կատարել՝ չբացելով ակնախնձորը, այսինքն՝ առանց աչքի պատի կտրվածք կատարելու: Գլաուկոմայի լազերային բուժումը վաղուց ի վեր ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում որպես գլաուկոմայի բուժման ավելի ոչ ցավոտ եւ արդյունավետ մեթոդ:
Լազերային վիրահատության բազմաթիվ տեսակներ են առաջարկվում, որոնցից ավելի տարածում են ստացել լազերային իրիդոտոմիան (իրիդեկտոմիա) եւ լազերային տրաբեկուլոպլաստիկան:
Լազերային իրիդոտոմիայի դեպքում ծիածանաթաղանթում փոքրիկ անցք է բացվում:
Լազերային տրաբեկուլոպլաստիկան գլաուկոմայի բացանկյունային լազերային բուժման հիմնական մեթոդն է: Տրաբեկուլոպլաստիկայի էությունը շլեմյան խողովակի պրոյեկցիայում տրաբեկուլայի գոտու վրա լազերային ճառագայթման ազդեցությունն է:
Գլաուկոմայի լազերով բուժման առավելությունները.
- բնական ճանապարհներով աչքից ներակնային հեղուկի արտահոսքի վերականգնում;
- վիրահատությունը ընդհանուր անզգայացում չի պահանջում, կատարվում է տեղային անզգայացմամբ (բավական են ցավազրկող կաթիլները);
- գլաուկոմայի լազերային բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում;
- բուժման ցածր արժեք;
- մեթոդի ոչ ինվազիվ լինելը, ինչը նպաստում է բարդացումների ցածր հավանականությանը;
- գլաուկոմայի ավանդական վիրաբուժական բարդացումների բացակայություն;
- վերականգնողական նվազագույն ժամանակաշրջան:
Գլաուկոմայի դեղորայքային հիպոտենզիվ բուժման անարդյունավետության դեպքում լազերով բուժումը մեծ թվով հիվանդների թույլ է տվել պահպանել տեսողությունը, խուսափել վիրաբուժական հակագլաուկոմատոզային վիրահատությունից, նրանց վերադարձնել լիարժեք կյանքով ապրելու:
«Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում գլաուկոմայի լազերային վիրաբուժության համար օգտագործվում են առաջավոր սարքավորումներ՝ բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող արդյունքներով:
Դիտեք մեր youtube-ի ալիքով:
Նմանատիպ հոդվածներ
-
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր
04 Մայիս 2021
-
Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում
23 Փետրվար 2017
-
Տեսողության լազերային շտկում
15 Հուլիս 2024
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն