Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը` COVID-19-ի դեմ պայքարում
10 Հունիս 2020 | Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը, համաճարակի առաջին իսկ օրերից, համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, ակտիվ ընդգրկվել է COVID-19 հիվանդների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման գործընթացում: Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության չափորոշիչների, ախտորոշված հիվանդները, ելնելով էպիդեմիոլոգիական իրավիճակից, ուղեգրվել են մասնագիտացված կլինիկաներ՝ ստացիոնար բուժման նպատակով:
Այնուհետև, ստացել ենք ՀՀ առողջապահության նախարարության կողմից ցուցում. նախապատրաստել ընդհանուր մահճակալային ֆոնդի 10%-ը՝ որպես ռեզերվային մահճակալային ֆոնդ՝ ստեղծելով էպիդեմիոլոգիական ռեժիմին համապատասխան մեկուսարաններ:
Սակայն, հաշվի առնելով, որ վերոնշյալ մեկուսարանները չեն գտնվում առանձին մասնաշենքում, չունեն առանձին մուտք և ելք՝ դրանց օգտագործումը COVID-19 հիվանդների ստացիոնար բուժման համար կիրականացվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Հարկ է նշել, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը սերտ համագործակցում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որը վերջերս ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով 100 մահճակալային ֆոնդով ընդգրկվեց COVID-19 հիվանդների ստացիոնար բուժման ծրագրում: Հաշվի առնելով այս փաստը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնն այս պահին իրականացնում է ոչ կովիդային հիվանդների անհետաձգելի բժշկական օգնությունը:
Նմանատիպ հոդվածներ
-
Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է
12 Նոյեմբեր 2019
-
Պատվաստումներ Covid-19-ի դեմ «Նաիրի» ԲԿ-ում
13 Հոկտեմբեր 2021
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն