Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն

Լուրեր

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն

09 Հունիս 2020 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն | Գինեկոլոգիական ուռուցքներ | Կրծքագեղձի ուռուցքներ | Արտեմ Ստեփանյան

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը, ի դեմս ծառայության ղեկավար՝ Ա.Վ. Ստեփանյանի, Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն։

«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության հիմնադիր, օնկովիրաբույժ, դոցենտ, ESGO ղեկավար խորհրդի անդամ՝ Ա.Վ. Ստեփանյանի բազմամյա փորձի շնորհիվ, իրականացվում են օնկոգինեկոլոգիական բազմաբնույթ վիրահատություններ, հատկապես ցիտոռեդուկտիվ վիրահատություններ՝ տարածուն ձվարանների քաղցկեղի դեպքում, որն արժանվույն գնահատվել է Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի կողմից։

ESGO-ն օնկոգինեկոլոգիական ասպարեզում ծանրակշիռ ազդեցություն ունեցող կազմակերպություն է, որն ունի ծառայության որակը գնահատող շատ խիստ չափորոշիչներ։

Հպարտությամբ պետք է նշենք, որ «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական թիմը վիրահատություններն իրականացնում է եվրոպական առաջատար կլինիկաների սահմանած չափանիշներով, որի մասին փաստում է ESGO-ի կողմից շնորհած հավաստագիրը։

Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ փաստաթղթով ամրագրված իրողություն։



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն