Լուրեր
Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին
07 Դեկտեմբեր 2023 | Լուրեր | Համակարգչային տոմոգրաֆիա | Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա | Ռենտգեն ախտորոշում | Կոստան Սամվելի Ղալումյան
Չիկագոյում անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության 109-րդ ամենամյա գիտական կոնգրեսը (RSNA): Մեծ հպարտությամբ և պատասխանատվությամբ ենք նշում, որ նման հեղինակավոր միջոցառման մի մաս են կազմել Հայաստանը ներկայացնող «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների պատվիրակները` գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանի ղեկավարությամբ: RSNA-ը հանդիսանում է ռադիոլոգիայի ոլորտում ամենահեղինակավոր մասնագիտական կոնգրեսներից մեկը, որտեղ ներկայացվում են ռադիոլոգիական ոլորտին վերաբերող ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնոլոգիական նորությունները։ Կարևորելով բժշկական կրթության առաջընթացը` «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների պատվիրակությունն ունեցել է մի շարք նշանակալից հանդիպումներ, մասնավորապես գործընկեր Siemens healthineers ընկերության նախագահ Բերնդ Մոնտագի և մասնաճյուղերի բոլոր ղեկավարների հետ, քննարկվել են գիտական և կրթական ոլորտներում առավել սերտ համագործակցության ուղիներ,որի շնորհիվ նպատակադրված ենք զարգացնել բժշկական կարողությունները և խթանել գիտելիքների փոխանակումը` նպաստելով Հայաստանում ճառագայթաբանության վառ ապագայի բարելավմանը:
Ուրախությամբ ենք նշում, որ բժշկական կենտրոնների վերջին սերնդի, տարածաշրջանում եզակի սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել ուսումնական պրոցես , մասնակցել գիտահետազոտական ծրագրերի:
Կրթական այս նոր համագործակցությունը հնարավորություն կտա, որպեսզի բժշկական կենտրոնների տեսակով եզակի ռադիոլոգիայի դպրոցները հավակնեն` դառնալու տարածաշրջանում միակը, որտեղ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի մասնագետները կարող են ոչ միայն սովորել, այլև վերապատրաստվել։ Մենք շարունակում ենք մեր հանձնառությունը և նպատակադրված ենք հասնելու էլ ավելի առաջատար և անվտանգ առողջապահության:
Նմանատիպ հոդվածներ
-
Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում
09 Հոկտեմբեր 2019
-
Կայացավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ դասընթացը
19 Դեկտեմբեր 2019
-
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ
17 Հունիս 2024
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն