Լուրեր
Նաիրի բժշկական կենտրոնը ստացել է որակի կառավարման ISO 9001:2015 ստանդարտի սերտիֆիկատ
18 Հունվար 2024 | Լուրեր | Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում | Աիդա Յուրիկի Խեդոյան | Անատոլի Սերգեյի Գնունի | Կոստան Սամվելի Ղալումյան | Նոնա Համլետի Մարտիրոսյան
«Նաիրի» բժշկական կենտրոնը հաստատակամ է ապահովելու մատուցվող ծառայությունների բարձր որակը և պացիենտների գոհունակությունը։ Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ Մենեջմենթ Միքս ընկերության հետ համատեղ բուժհաստատությունը ներդրել է որակի կառավարման համակարգ։ Համակարգի համապատասխանությունը հաստատվել է TÜV Rheinland գերմանական կազմակերպության կողմից, որը հավատարմագրված է գերմանական հավատարմագրման մարմնի (DAkkS) կողմից, որն իր հերթին հանդիսանում է Միջազգային Հավատարմագրման Ֆորումի (IAF) անդամ։ Կազմակերպության միջազգային փորձագետների արտաքին աուդիտի արդյունքում բուժհաստատությունը ստացավ ISO 9001:2015 ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատ:
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն