Լուրեր
Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի մաստեր-կլաս
14 Փետրվար 2020 | Լուրեր | Պուլմոնոլոգ | Արմեն Խանոյան
Տեղի ունեցավ շատ սպասված մաստեր-կլաս՝ իսպանացի աշխարհահռչակ կրծքային վիրաբույժ Դիեգո Գոնսալես Ռիվասի մասնակցությամբ (Diego González Rivas):
Հայ մասնագետներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ թոքերի հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից տեխնիկային` Uniportal VATS (նվազ ինվազիվ միջամտությամբ` թոքերի հիվանդությունների վիրաբուժական մեթոդ):
«Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության թիմը՝ ի դեմս կրծքային վիրաբույժ Արմեն Խանոյանի, համատեղ վիրահատություններ իրականացնելով հայտնի վիրաբույժի հետ, հնարավորություն են ստանում եվրոպական առաջադեմ փորձը կիրառել իրենց ամենօրյա պրակտիկայում:
Բժիշկ Խանոյանը, խոսելով նման մաստեր-կլասների կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց Դիեգո Գոնսալես Ռիվասին, բժշկական տեխնիկա արտադրող Fangh ընկերությանը և, իհարկե, հատուկ շեշտեց «Նաիրի» բժշկական կենտրոնի դերը՝ ի դեմս պրոֆեսիոնալ վիրահատական թիմի, տեխնիկական հագեցվածության, որոնց շնորհիվ այս մաստեր-կլասը իրականություն դարձավ։ Սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի մեր պացիենտները ստանան լավագույն բուժում:
Թիմը վիրահատել է մի քանի պացիենտների, որոնց վիրահատական բուժումը թոքային վիրաբուժության մեջ համարվում է բարդ դեպք: Ի տարբերություն բաց վիրահատության, որի ժամանակ հետվիրահատական բարդությունները շատ են և պացիենտը ստիպված է հիվանդանոցում անցկացնել նվազագույնը 4-5 օր, նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ 2 օրից պացիենտը կարող է տուն գնալ:
Բժիշկ Խանոյանն իր խորին երախտագիտությունը է հայտնում բոլոր այն կրծքային վիրաբույժներին, որոնք իրենց ակտիվ մասնակցությամբ օրը դարձրին առավել տպավորիչ և հիշարժան:
Նմանատիպ հոդվածներ
-
Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ
29 Հոկտեմբեր 2019
-
Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում
23 Հունվար 2024
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն