Լուրեր
Վերջերս վերանորոգված քիմիաթերապիայի բաժանմունքը
03 Փետրվար 2021 | Լուրեր | Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի պացիենտներին է առաջարկում վերջին չափանիշներով, հիմնովին վերակառուցված հարմարավետ ու գեղատեսիլ մի նոր բաժանմունք, որտեղ պացիենտը կստանա բարձորորակ բուժում հոգատար միջավայրում:
Հիմնական սրահում պացիենտն ունի առանձնանալու հնարավորություն, որտեղ նա կարող է հեռուստացույց դիտել, սնվել, շփվել հարազատի հետ, միաժամանակ, գտնվել բուժանծնակազմի մշտական հսկողության ներքո:
Իսկ առանձնասենյակները նախատեսված են քիմիաթերապիան ստացիոնար պայմաններում ստանալու կարիք ունեցող պացիենտների համար։
Ընդհանուր սրահում պացիենտի հարազատը ներկա է լինում նաև բուժանձնակազմի կողմից դեղորայքի լիցքավորմանը, որը տեսահսկվում և տեսագրվում է:
Քիմիաթերապիայից հետո սպասվող մազաթափության դեմ կիրառվում է սառեցնող գլխարկ, որը գլխամաշկի սառեցման միջոցով կանխում կամ նվազեցնում է մազերի կորուստը՝ պացիենտին ազատելով մազաթափության հետ կապված հոգեբանական և սոցիալական խնդիրներից:
8 տարի առաջ Ֆրանսիայի Institute de Cancerologie Paris Nord լավագույն կլինիկայի հետ համատեղ ստեղծված բաժանմունքը ղեկավարում են ֆրանսահայ պրոֆեսոր Գևորգ Աբգարյանը և բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը:
Պրոֆեսոր Գևորգ Աբգարյանը վստահեցնում է, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում հնարավոր է ստանալ եվրոպական և ամերիկյան չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ բուժում, քանի որ այստեղ ախտորոշման, բուժման ամբողջ գործընթացը կազմակերպվում է` կիրառելով առաջատար երկրների փորձը:
Իսկ բուժման արդյունքները համատեղելի են Ֆրանսիայի և Գերմանիայի լավագույն կենտրոնների տվյալների հետ։
Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է` առաջնորդվելով հետևյալ սկզբունքներով.
- առաջատար փորձի կիրառում,
- ճշտգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում` հարմարավետ և հաճելի պայմաններում:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն