Գլխավոր / Լուրեր / Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին

Լուրեր

Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին

07 Դեկտեմբեր 2023 | Լուրեր | Համակարգչային տոմոգրաֆիա | Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա | Ռենտգեն ախտորոշում | Կոստան Սամվելի Ղալումյան

Չիկագոյում անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության 109-րդ ամենամյա գիտական կոնգրեսը (RSNA): Մեծ հպարտությամբ և պատասխանատվությամբ ենք նշում, որ նման հեղինակավոր միջոցառման մի մաս են կազմել  Հայաստանը ներկայացնող «Նաիրի» և «Էրեբունի»  բժշկական կենտրոնների պատվիրակները` գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանի ղեկավարությամբ: RSNA-ը հանդիսանում է ռադիոլոգիայի ոլորտում ամենահեղինակավոր մասնագիտական կոնգրեսներից մեկը, որտեղ ներկայացվում են ռադիոլոգիական ոլորտին վերաբերող ինչպես մասնագիտական, այնպես էլ տեխնոլոգիական նորությունները։ Կարևորելով բժշկական կրթության առաջընթացը`  «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների պատվիրակությունն ունեցել է մի շարք նշանակալից հանդիպումներ, մասնավորապես գործընկեր Siemens healthineers ընկերության նախագահ Բերնդ Մոնտագի և մասնաճյուղերի բոլոր ղեկավարների հետ, քննարկվել են   գիտական և կրթական ոլորտներում առավել սերտ համագործակցության ուղիներ,որի շնորհիվ նպատակադրված ենք  զարգացնել բժշկական կարողությունները և խթանել գիտելիքների փոխանակումը` նպաստելով Հայաստանում ճառագայթաբանության վառ ապագայի բարելավմանը:  

 

Ուրախությամբ ենք նշում, որ բժշկական կենտրոնների  վերջին սերնդի, տարածաշրջանում եզակի սարքավորումներով հագեցվածությունը թույլ  է տալիս իրականացնել  ուսումնական պրոցես , մասնակցել գիտահետազոտական ծրագրերի: 

Կրթական այս նոր համագործակցությունը հնարավորություն կտա, որպեսզի բժշկական կենտրոնների  տեսակով եզակի  ռադիոլոգիայի դպրոցները  հավակնեն` դառնալու տարածաշրջանում միակը, որտեղ  ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի մասնագետները կարող են ոչ միայն սովորել, այլև վերապատրաստվել։ Մենք շարունակում ենք մեր հանձնառությունը և նպատակադրված ենք հասնելու էլ ավելի առաջատար և անվտանգ առողջապահության:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն