Գլխավոր / Լուրեր / Ծամողական ֆունկցիան և հիշողությունը

Լուրեր

Ծամողական ֆունկցիան և հիշողությունը

26 Դեկտեմբեր 2019 | Լուրեր | Գինեկոլոգիական ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Դիմա-ծնոտային վիրաբուժություն

Վերջին տասնամյակներում մարդկության սննդակարգի բնույթի կտրուկ փոփոխությունը հանգեցրել է ծամողական ակտիվության նվազմանը։

Հայտնի է, որ ծամողական ակտիվության նվազումը բացասական ազդեցություն ունի դիմածնոտային շրջանի զարգացման վրա: Սակայն պարզվում է, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև գլխուղեղի ֆունկցիաների զարգացման վրա:

Ծամողական ակտիվության և գլխուղեղի ֆունկցիայի միջև կապը, չնայած իր կարևորության, դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Այն կարևոր է մասնավորապես՝ երեխաների մոտ հիշողության և ուսուցման պրոցեսների խաթարման, ինչպես նաև՝ ծերունական տարիքում գլխուղեղի որոշ ֆունկցիաների խանգարման պատճառները հասկանալու և կանխելու համար։

Ճապոնիայում մի քանի հետազոտությունների (http://dx.doi.org/10.1177/0022034517708771) արդյունքում պարզվել է, որ մկների մոտ փափուկ սնունդ օգտագործելիս ճնշվում են ոչ միայն դիմածնոտային ոսկրերի և մկանների զարգացումը, այլ նաև դիտվել են վարքագծային փոփոխություններ, որոնք ցուցադրում են տարածական հիշողության և ուսուցման ֆունկցիաների նվազում:

Հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ ծամողական ֆունկցիայի փոփոխությունները կարգավորում են գլխուղեղի հատվածներից մեկում՝ հիպոկամպում նյարդային բջիջների զարգացումը, ակտիվությունը (Հիպոկամպը մեծամասնությամբ պատասխանատու է հիշողության համար):

Հետազոտության արդյունքները ենթադրում են, որ ծամողական ապարատի ֆունկցիայի պահպանումը կկանխարգելի ծերունական դեմենցիան, հիշողության կորուստը և ուսուցման խանգարումները։

Հոդվածի հեղինակ դիմածնոտային վիրաբույժ
Արսեն Գրիգորի Շալջյան


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն