Գլխավոր / Լուրեր / Ուրոլոգիական ծառայություն

Լուրեր

Ուրոլոգիական ծառայություն

13 Հուլիս 2022 | Լուրեր | Ուրոլոգիա

Ժամանակակից, բարձր տեխնոլոգիաներով հագեցված ծառայությունն ապահովում է հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ՝ կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ՈՒՁՀ, ՀՏ, ՄՌՏ, ուրետրոցիստոսկոպիա, միզածորանի ստենտավորում, ուրետրոգրաֆիա, ն/ե ուրոգրաֆիա, ռենտգեն, ռադիոիզոտոպային սքանավորում, երիկամների բիոպսիա և այլն)։

Հետազոտվում և բուժվում են տարբեր աստիճանի և բարդության երիկամային խնդիրներ ունեցող պացիենտները:

Ծառայության շրջանակում գործում է մասնագիտական թիմ (ուրոլոգ, անդրոլոգ, ներզատաբան, ճառագայթաբան, ուռուցքաբան, գինեկոլոգ, նեֆրոլոգ և այլն):

Լապարոսկոպիկ եղանակով իրականացվում են էնդոուրոլոգիական վիրահատական միջամտություններ (միզապարկի, երիկամների, շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում,ուրեթերոռենոսկոպիա): Միզապարկի ուռուցքային հիվանդությունների ժամանակ իրականացվում է բիոպսիա` հատկապես աղիքային տրանսպլանտատի ձևավորման անհրաժեշտության դեպքում:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն