Լուրեր
Եվրոպացի մասնագետը ուրոլոգիական վիրահատություններ է իրականացրել «Նաիրի» ԲԿ-ում
25 Հունվար 2023 | Լուրեր | Ուրոլոգիա
Արդեն երկորդ օրն է «Նաիրի» ԲԿ-ում ուրոլոգիական վիրահատություններն իրականացվում են եվրոպացի մասնագետ, հայտնի ուրոլոգ Մարեկ Զավաձկիի գլխավորությամբ։ Հունվարի 23-ին և 24-ին գործող ակցիայի շրջանակում՝ 10 բուժառու հնարավորություն է ստացել վիրահատվել կես գնով։ Վիրահատություններն իրականացվել են Հայաստանում միակ, ժամանակակից Սայբեր հոլմիում 150 ուրոլոգիական լազերով:
«Ես եղել եմ աշխարհի տարբեր կլինիկաներում, աշխատել տարբեր լազերներով, սակայն Նաիրի ԲԿ-ի ուրոլոգիական լազերը, որը միակն է Հայաստանում ՝ անգերազանցելի է։ Լազերները մեր ներկան են և ապագան »,-ասել է Մարեկ Զավաձկին ։
Լազերով վիրահատվում են` շագանակագեղձի ադենոման, միզապարկի ուռուցքները, միզուկի նեղացումները և փականները, միզապարկի վզիկի ստենոզը, հեմանգիոմաները, սեռական օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունները։
Այս երկու օրերի ընթացքում ՝ «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների ուրոլոգիական թիմերը հնարավորություն են ունեցել խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները ՝ միզուղիների քարերի լազերային փշրման և շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի գործում:
Մասնագետների փորձառությունը տպավորել է Զավաձկիին։
«Ես տպավորված եմ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմով, վստահ եմ, որ «Նաիրի» ԲԿ-ի ուրոլոգները մեծ հաջողություններ են գրանցելու շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի աշխատանքներում։ Շնորհակալ եմ «Նաիրի» ԲԿ-ի ղեկավարությանը և ուրոլոգներին ինձ Հայաստան հրավիրելու համար »,- նշել է եվրոպացի մասնագետը։
Նաիրի ԲԿ-ի ուրոլոգիական թիմի ներկայացուցիչները ևս իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը են հայտնել Մարեկ Զավաձկիին, հրավերը չմերժելու և (Սայբեր հոլմիում) 150 ուրոլոգիական լազերով մաստեր կլասս իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
-
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
16 Դեկտեմբեր 2022
-
Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն
31 Հոկտեմբեր 2019
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն