Գլխավոր / Լուրեր / Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը

Լուրեր

Երբ դիմել մաշկաբանի. պարզաբանում է «Նաիրի» ԲԿ մաշկաբան Ռուզաննա Մխոյանը

20 Օգոստոս 2020 | Լուրեր | Թերապիա | Մաշկաբանություն և կոսմետոլոգիա | Ռուզաննա Սպարտակի Մխոյան

Մաշկը` օրգանիզմի արտաքին ծածկութը, մարդու մարմնի ամենամեծ օրգանն է, որը ենթարկվում է շրջակա միջավայրի ամենատարբեր ազդեցությունների։ Մաշկը նաև համարվում է «օրգանիզմի հայելին», քանի որ մաշկային ցանավորումերը կարող են վկայել ներքին օրգանների խնդիրների մասին։

Մաշկային ցանավորումները կարող են լինել բորբոքային և ոչ բորբոքային բնույթի, որոնք արտահայտվում են մաշկի գույնի փոփոխությամբ, թեփոտվածությամբ, մաշկից բարձր հանգույցների, բշտերի, թարախաբշտիկների և այլ տարրերի առաջացմամբ։

Մաշկային ցանավորումները կարող են զուգորդվել սուբյեկտիվ ախտանշաններով, ինչպիսիք են` քորը, ցավը, լարվածությունը և այլն։

Մազերը, եղունգները, ճարպագեղձերը և քրտնագեձերը մաշկի հավելումներն են, որոնք նույնպես ախտահարվում են արտաքին միջավայրի ազդեցության և ներքին օրգանների խնդիրների հետևանքներով։

Կան մաշկային հիվանդություններ, որոնց դեպքում առաջնային տարրերը արտահայտվում են բերանի խոռոչի լորձաթաղանթին։

Պետք չէ հետաձգել մաշկաբանին այցը վերոնշյալ խնդիրների դեպքում, քանի որ մաշկային ախտաբանության ճիշտ ախտորոշման դեպքում կարելի է կանխել, կամ վաղ փուլում հայտնաբերել ներքին օրգանների հիվանդությունները։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն