Գլխավոր / Պացիենտների պատմություններ / Շնորհակալություն, բժի՛շկ

Պացիենտների պատմություններ

Շնորհակալություն, բժի՛շկ

19 Օգոստոս 2019 | Պացիենտների պատմություններ

Dear Mr. Dr.Melikyan, I'm the sister of Brigitte Barnickel-Hirsch. We are so glad! Thank you.

Հարգելի պարոն Մելիքյան,

Ձեզ գրում է Բրիգիթ Բարնիկել-Հիրշը։ Դուք վիրահատել եք արմնկիս առաջացած բաց կոտրվածքը, որը տեղի էր ունեցել Խոր Վիրապում, դժբախտ պատահարի արդյունքում։

Այս նամակով ցանկանում եմ Ձեզ և Ձեր անձնակազմին հայտնել իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը՝ Ձեր և Ձեր անձնակազմի կողմից ինձ մատուցված բժշկական ծառայության և հոգատարության համար։ Առանց Ձեր օգնության երևի թէ կորցնեի իմ ձախ թևը։ Երախտապարտ եմ ամեն ինչի համար։

Այս ընթացքում եղել եմ բազմաթիվ գերմանացի մասնագետների մոտ, նաև` իմ ոսկրաբանի։ Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին Ձեր մասնագիտական աշխատանքը։

Ճիշտ է, լավացումն ընթանում է դանդաղ, սակայն գտնվում եմ ճիշտ ուղու վրա և Ձեր շնորհիվ արդեն կարողանում եմ որոշ չափով շարժել ձախ արմունկս։

Անսահման շնորհակալություն և ամենալավն ու բարին Ձեր ապագայի համար։

Հարգանքով՝
Բրիգիթ Բարնիկել-Հիրշ


Հ.Գ. Շնորհակալական նամակն ուղարկվել է «Նաիրի ԲԿ պաշտոնական էլ. հասցեին. 
[email protected]


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն