«Նաիրի» ԲԿ-ում ստեղծվել են տարբեր մասնագիտական ուղղվածության բազմապրոֆիլ թիմեր` պացիենտի ճշգրիտ և արագ ախտորոշման ու արդյունավետ բուժման համար` հատկապես բարդ դեպքերում: Վիրաբուժական բազմամասնագիտական թիմը, համալիր և համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքում, կատարում է համատեղ վիրահատություն: Պացիենտները կարող են միաժամանակ ստանալ մի քանի մասնագետների խորհրդատվություն, որի ընթացքում, հեռաբժշկության տեխնոլոգիաների շնորհիվ, հնարավոր է բարդ դեպքերը քննարկել Հայաստանի այլ կլինիկաների և արտերկրի առաջատար մասնագետների հետ։
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․