Ծառայությունն իրականացնում է նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հատվածներում ի հայտ եկած ուռուցքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, ուռուցքների հեռացում և բուժում` հնարավորին նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունների օգնությամբ։
Ընդհանուր տեղեկատվություն
Ծառայության հիմնական ուղղությունը նյարդային համակարգի` ողնուղեղի և ողնաշարի ուռուցքային ախտաբանությունների վիրաբուժությունն է:
Մատուցվում են վերականգնողական, կանխարգելիչ ծառայություններ.
կինեզոթերապիա,
ֆիզիոթերապիա:
Հիվանդությունների ախտորոշման համար կատարվում են.
համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
ՀՏ և ՄՌՏ-անգիոգրաֆիա,
գլխի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում,
էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
էխոսրտագրություն ԷխոՍԳ,
Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
արյան լաբորատոր հետազոտության լայն սպեկտոր, այդ թվում` գլխուղեղի վնասման աստիճանը որոշող հատուկ մարկերների որոշում, արյան գազային բաղադրության որոշում և այլն:
Ծառայությունն իրականացնող մասնագետները սերտորեն համագործակցում են ՌԴ, Գերմանիայի տարբեր կլինիկաների գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել համատեղ վիրահատություններ` հրավիրելով նրանց «Նաիրի» ԲԿ:
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․