Հոդվածներ
B խմբի վիտամիններ
26 Հուլիս 2019 | Հանրամատչելի հոդվածներ
B խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ:
Հիպովիտամինոզ B1 (թիամին/
Ախտանիշները.
- նյարդայինային համակարգի խանգարումներ. գրգռվածություն, կոորդինացիայի խանգարումներ, ցնցումային կծկումներ,
- սիրտ-անոթային համակարգի խանգարումներ. զարկերակային ճնշման իջեցում, սրտի ռիթմի հաճախացում կամ դանդաղում,
- ներքին սեկրեցիայի գեղձերի ակտիվության նվազում,
- լեզվի չորություն և նրա մակերսի պտկիկների հարթեցում,
- մարսողական օրգանների հիվանդությունների ձգձգված ընթացք,
- թիամինկախյալ սակավարյունություն,
- մաշկի թարախային հիվանդություններիհանդեպ հակվածություն:
Թիամինի արտահայտված պակասը՝ կապված տարբեր նյութափոխանակային խանգարումների հետ, բնորոշ է Լեյայի հիվանդությանը (նեկրոտիկ էնցեֆալոմիելոպաթիա, թիամինակախյալ լակտացիդոզին և այլն):
Հիպովիտամինոզ B2 (ռիբոֆլավին)
Ախտանիշները.
B2 վիտամինի պակաս առանձին հանդիպում է հազվադեպ: Արտահայտվում է կոնյուկտիվիտով, լուսավախությամբ, աչքերի եղջրաթաղանթի այտուցող և տեսողության մթացմամբ, բերանի անկյունների ճաքերով, լեզվի չորությամբ, հետանցքի սեղմակի շրջանում փոփոխություններով:
Հիպովիտամինոզ B3 (նիկոտինամիդ)
Ախտանիշները.
Վիտամին B3-ն իր ազդեցությամբ մոտ է նիկոտինաթթվին և վիտամին PP-ին (այն նաև անվանում են «պելագրայի կանխարգելիչ», իտալերեն պելե՝ մաշկ և ագրո՝ դաբաղող, կոպիտ բառերից: Բառացի նշանակում է «կոպիտ թեփոտ մաշկ»): Այս վիտամինների դեֆիցիտի ժամանակ լինում է տեղի է ունենում մաշկի բնորոշ ախտահարում. մուգ-մոխրագույն ինտենսիվ պիգմենտացիա` առավելապես մարմնի բաց մասերում: Մաշկի գույնի փոփոխությունն ուղեկցվում է չորությամբ, թեփոտումով, մաշկային ծածկույթների ձգողականության կորստով: Դիտվում է նաև աղիների համառ դիսֆունկցիա, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պակասում և ապատիա:
Հիպովիտամինոզ B5 (պանտոտենաթթու)
Ախտանիշները.
- վաղ մազաթափություն,
- մազերի վաղաժամ ճերմակում,
- ձեռքերում և ոտքերում` թմրածություն,
- տեսողության և հիշողության թուլացում,
- գրգռվածություն,
- փորկապություն:
Հիպովիտամինոզ B6 (պիրիդօքսին)
Ախտանիշները.
- նյարդային համակարգի խանգարումներ. գրգռվածություն, ցնցումներ, նևրիտներ,
- բերանի անկյուններում` մաշկային ճաքեր (խեյլիտ), աչքերի, քթի շուրջը թեփոտվող ցան, լեզվի չորություն և այրոց (գլոսիտ),
- սակավարյունություն (միկրոցիտար):
Հիպովիտամինոզ B8 (բիոթին, վիտամին H)
Ախտանիշները.
Վիտամին B8-ն անհրաժեշտ է նորմալ աղիքային միկրոֆլորայի, ածխաջրատային փոխանակման համար:Բիոթինի կազմի մեջ մտնող ծծումբը կարգավորում է մազերի աճը, մաշկի, եղունգների վիճակը, լյարդի ակտիվոււթյունը: Անբավարարության ախտանիշները նման են B խմբի մյուս վիտամինների ախտանիշներին:
Հիպովիտամինոզ B12 (ցիանկոբալամին)
Ախտանիշները.
- սակավարյունություն (Ադիսոն Բիրմերի սակավարյունություն),
- ողնուղեղում` դեգեներատիվ փոփոխություններ,
- մաշկային փոփոխություններ` B խմբի մյուս վիտամինների անբավարություններին բնորոշ:
- B12-ի ներծծման և տրանսպորտի բնածին խանգարումը բերում է բնածին մեգալոբլասիկ սակավարյունության՝ Իմերսլունդ-Գրեսբեկի հիվանդության:
Հիպովիտամինոզ B9 (ֆոլաթթու)
Ախտանիշները.
- սակավարյունության,
- աղեստամոքսային,
- լիմֆատիկ համակարգի ախտահարում,
- նյարդային համակարգի ախտահարում,
- լեյկոցիտների անբավարար քանակի պատճառով երեխաների մոտ հաճախ զարգանում են թարախային գործընթացներ հղիության ժամանակ` պտղի մոտ հետագա մտավոր հետամնացություն, կենտրոնական նյարդային համակարգի զարգացման բնածին արատներ:
Հիպոիտամինոզ B15 (կալցիումի պանգամատ)
Վիտամին B15-ը բարձրացնում է օրգանիզմի կայունությունը թթվածնային քաղցի նկատմամբ, լավացնում է լյարդի մաքրող ֆունկցիան: Մեծահասակների մոտ հաճախ կիրառվում է աթերոսկլերոզի, լյարդի ալկոհոլային ախտահարման, կորտիկոստերոիդներով կամ սուլֆանիլամիդներով բուժման ժամանակ, փոխանակային գործընթացների կարգավորման համար:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն