Հոդվածներ
Ինչո՞ւ է քունն այդքան կարևոր օրգանիզմի համար
27 Հոկտեմբեր 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Քնի ժամանակ ուղեղն իրականացնում է օրգանիզմի համար կարևորագույն գործառույթներ:
- Քունը վերականգնում է բջիջները, նպաստում է ուսման, հիշողության լավացմանը,
- լավանում է տրամադրությունը, ախորժակը, լիբիդոն,
- ուղեղի նեյրոնները կարճաժամկետ հիշողությունը վերածում են երկարաժամկետի,
- տեղի է ունենում իմունակոմպետենտ բջիջների ձևավորում, ինչը նպաստում է իմունիտետի ձևավորման բարելավմանը,
- քնի ժամանակ տեղի է ունենում աճի հորմոնի անջատում, որը կարևոր է վերարտադրողականության և բջիջների վերականգնման համար,
- գիշերը՝ խոր փուլերում, արտադրվում է տեստոստերոն և սոմատոտրոպ հորմոն։
Քնին պետք է տրամադրել օրական միջինը 6-8 ժամ, որի համար պատասխանատու է մելատոնինը։ Մելատոնինը քունն ապահովող ուղեղի բջիջների կողմից արտադրվող նյութ է։ Երբ մթնում է, մելատոնինի արտադրությունը սկսում է աճել, ի վերջո, աչքերը փակվում են, օրգանիզմն անցնում է քնի ռեժիմի։
Մելատոնինը կարգավորում է էնդոկրին համակարգի գործառույթները, կորտիզոլի, էլաստինի, կոլագենի արտադրությունը, վերագործարկում է մեր կենսաբանական ժամերը և ամրապնդում իմունիտետը։ Այդ պատճառով մեր մաշկի գեղեցկությունն ու առաձգականությունը ուղղակիորեն կախված է այդ հորմոնից։
Հենց մելատոնինն է կյանքի երկարատևության, երիտասարդության և բարձր սթրեսակայունության մեր գլխավոր օգնականը։
Այս հորմոնի արտադրությունն անմիջականորեն կախված է քնի որակից և գիշերը շրջակա միջավայրի լուսավորվածության աստիճանից։
Գիշերը, երբ լույսն ընկնում է աչքի ցանցենու վրա (այդ թվում` քնած ժամանակ, կոպի միջով), օրգանիզմում մելատոնինի խտությունը կտրուկ իջնում է, ինչը կարող է բերել օրգանիզմի աշխատանքի խանգարման և վաղ ծերացման։ Այդ պատճառով շատ կարևոր է քնելուց 2-3 ժամ առաջ հրաժարվել գաջեթների կիրառումից և հեռուստացույց դիտելուց։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն