Հոդվածներ
Ինչո՞ւ է կորոնավիրուսը հաճախ ախտահարում տարեցներին
22 Հունվար 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա
Տարեցներն ավելի հաճախ են կորոնավիրուսային վարակով հիվանդանում, քանի որ տարիքի հետ օրգանիզմում ACE2 սպիտակուցի քանակը շատանում է, որն այս հիվանդության հարուցիչն օգտագործում է առողջ բջիջների վարակման համար: Այս մասին Սեչենովի համալսարանի ամբիոնի վարիչ Անդրեյ Գերասիմովը պատմել է «Ժամանակակից իմունականխարգելում: Հրամայականներ, հնարավորություններ, հեռանկարներ» առցանց-կոնֆերանսի ժամանակ:
«COVID-19-ի հիվանդացությունը հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ: Դա կապված է այն բանի հետ, որ թոքային հյուսվածքի բջիջներ վիրուսի ներթափանցման համար անհրաժեշտ է մակերեսային АСЕ2 սպիտակուցի առկայություն, որի քանակը տարիքի հետ ավելանում է: Արդյունքում երեխաները, որոնք ավանդաբար հիմնական ռիսկի խմբերից են (այլ վիրուսների տարածման ժամանակ. Նշումը` ТАСС), գրեթե չեն հիվանդանում: Սակայն, միևնույն ժամանակ, մեծահասակների մոտ շատ բարձր է հիվանդացությունը, որը ոչ միայն վարակման, այլ նաև ծանր բարդությունների զարգացման ռիսկի խումբ է», –ասել է Գերասիմովը:
Նոր տեսակի կորոնավիրուսը (SARS-CoV-2) մարդու և այլ կաթնասունների թոքերի բջիջներ մտնում է ACE2 ռեցեպտորների միջոցով (ԱՓՖ2. անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ-2): Դրանք ծածկում են ալվեոլար բջիջների որոշակի տեսակներ, որոնք թոքային կառուցվածքներ են և որոնց միջոցով շնչառության ժամանակ տեղի է ունենում թոքային մազանոթներից` գազափոխանակություն: Այս ռեցեպտորները կարևոր դեր են խաղում SARS-CoV-1 կենսագործունեության մեջ, որը ատիպիկ թոքաբորբի հարուցիչն է և նոր տեսակի կորոնավիրուսի մոտիկ հարազատը:
Գիտնականը նշեց կորոնավիրուսային վարակի ևս մեկ տարբերակիչ հատկություն` օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների համեմատ: Վերջին դեպքում հասարակության բաժանումը ռիսկի խմբերի այդքան արտահայտված բնույթ չունի:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից աշխարհում վարակվել է մոտավորապես 40 մլն մարդ, ավելի քան 1,11 մլն-ը մահացել է:
Ռիսկի խմբերը
Վիրուսի ռիսկի խմբում են տարեցները և քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուսային վարակը ավելի հաճախ է բարդություններով ընթանում, քան այլոց մոտ:
Ինչու՞ պետք է հատկապես պաշտպանել տարեցներին և քրոնիկական հիվանդությամբ մարդկանց:
Կորոնավիրուսային վարակը կարող է ծանր ընթանալ 60 տարեկանն անց կամ քրոնիկական հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ: Նրանց օրգանիզմը կարող է թուլանալ իմունային համակարգի ֆունկցիայի նվազման պատճառով, և վարակման դեպքում հիվանդությունը կարող է ծանր ընթանալ:
Քրոնիկական հիվանդություններն են` շաքարային դիաբետը, սրտային անբավարարությունը, բարձր զարկերակային ճնշումը, ուռուցքները, ասթման և թոքերի այլ քրոնիկական հիվանդությունները, երիկամների և լյարդի քրոնիկական հիվանդությունները, իմունային անբավարարությունը:
Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հիմնականում հիվանդի հետ սերտ շփման ժամանակ: Հաշվի առնելով տարեցների և քրոնիկական հիվանդների թույլ իմունիտետը և վիրուսի փոխանցման հիմնական ուղին՝ կարևոր է խուսափել նրանց հետ շփումից:
Խորհուրդ չի տրվում տատիկի և պապիկի մոտ թողնել նույնիսկ առողջ երեխաներին, քանի որ երեխաների հիվանդության դեպքում տարեցները մեծ ռիսկի են ենթարկվում:
Շատ կարևոր է նվազեցնել մարդկանց միջև շփումները, քանի որ, այլապես, հնարավոր չէ դադարեցնել հիվանդության տարածումը:
Մոտակա ժամանակները պետք է խուսափել ծերանոցների միջև բնակիչների տեղաշարժից և նոր բնակիչների ընդունումից: Խնամքի կարիք ունեցող տարեցների դեպքում համապատասխան ծառայություններ ստանալու համար պետք է դիմել ինքնակառավարման մարմնին՝ ըստ բնակության վայրի:
Խորհուրդ է տրվում հետաձգել կամ չեղարկել բոլոր ընտանեկան տոները, երեկույթները և այլ միջոցառումները, կամ հետաձգել 3¬-4 շաբաթով, ապա կրկին գնահատել իրավիճակը: Եթե իրադարձություններն անխուսափելի են, պետք է դրանք անցկացնել հնարավորին փոքր խմբերում՝ հետևելով հաստատված անվտանգության պահանջներին:
Բազմամարդ շինություններում և հասարակական տրանսպորտում պետք է դիմակ կրել, եթե հնարավոր չէ մարդկանց միջև պահպանել 2 մ հեռավորություն: Բերանի և քթի փակումը կանխում է մանրէների տարածումը: Պետք է պաշտպանական դիմակ կրել՝ ըստ հրահանգավորման, բժշկական դիմակը պետք է կրել այնպես, որ գունավոր մասը լինի դրսային: Դիմակը չի փոխարինում վարակի տարածման նվազեցման այլ միջոցներին, ինչպիսիք են ձեռքերը լվանալը կամ հազալու և փռշտոցի ժամանակ քիթը և բերանը մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով կամ թևքով պահելը: Հատկապես կարևոր է պաշտպանվել, եթե սերտ շփման մեջ եք գտնվում հիվանդ մարդու հետ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն