Հոդվածներ
Յոդի անբավարարություն` օրգանիզմում
12 Ապրիլ 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Թերապիա
Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է:
Օրգանիզմում յոդի պակասի պատճառները
Օրգանիզմը վիտամինները և սննդանյութերը ստանում է առավելապես սննդի միջոցով: Եթե սնունդը հարուստ չէ յոդով, կա յոդի անբավարարության զարգացման ռիսկ: Յոդը՝ որպես այդպիսին, դժվար է բնության մեջ հայտնաբերել, սակայն որոշ բույսեր կարող են այն կուտակել, օրինակ, ջրիմուռները, այդ պատճառով ծովակաղամբում յոդը 150 անգամ շատ է, քան հողում աճեցված ցանկացած բանջարեղենում:, Քանի որ ծովի բնակիչները յոդը ստանում են ստորջրյա բուսականությունից, ուստի ծովամթերքը հարուստ է յոդով և մարդու համար յոդի լավագույն աղբյուր է:
Յոդի պակաս ունենում են աշխարհի բոլոր մարդիկ: Ժամանակակից Շվեցարիայի բնակիչներն, օրինակ, վահանաձև գեղձի ծանր հիվանդություններով տառապել են դեռևս Միջնադարի ժամանակաշրջանից: Մի փոքր հաջողվեց բարելավել իրավիճակը միայն անցյալ դարի սկզբին, երբ բժշկությանն օգնության հասավ արդյունաբերությունը և սկսվեց յոդացված արտադրանքի արտադրությունը:
Արդյո՞ք օրգանիզմում յոդի պակասը կարող է լրացնել յոդացված աղը:
Յոդ պարունակող ամենատարածված արտադրանքը մեզ համար յոդացված աղն է: Այն կարելի է գտնել գրեթե բոլոր մթերային խանութների վաճառասեղաններին: Համարվում է, որ յոդացված աղն օգնում է պայքարել յոդի պակասի դեմ: Ավելի քան հարյուր երկրում օրենսդրական մակարդակում պայքարում են յոդի պակասի դեմ՝ մշակելով կանխարգելիչ միջոցառումներ:
Առաջին փուլերում օրգանիզմի յոդի պակասի լրացումն այնքան էլ բարդ չէ, օգնում է սննդակարգը և կալիումի յոդիդի պարունակությամբ պատրաստուկների ընդունումը։ Յոդի չափաբաժինը կարելի է ստանալ նաև հետևյալ մթերքներից՝ ձկներ, ձու, սպիտակ միս և ծովակաղամբ։ 100 գրամ ծովակաղամբը պարունակում է յոդի երկու օրվա նորման, այդ պատճառով դրա միջոցով կարելի է լրացնել օրգանիզմի յոդի պակասը։ Օրինակ, հասուն մարդուն խորհուրդ է տրվում ընդունել օրական 250 մկգ յոդ։
Ինչի՞ կարող է հանգեցնել յոդի պակասը:
Յոդի պակասը հատկապես վտանգավոր է հղիների համար, քանի որ կարևոր դեր է խաղում պտղի ձևավորման և նորածնի ճանաչողական ֆունկցիաների զարգացման համար։ Պտղի զարգացման առաջին չորս ամիսների ընթացքում վահանաձև գեղձը դեռևս զարգացած չէ, այդ պատճառով երեխային յոդով պետք է ապահովի մայրը։
Յոդի պակասը կարող է բերել լուրջ հիվանդությունների զարգացման, ինչպիսիք են տեսողության, լսողության խնդիրները, կաթվածները, կրետինիզմը և մտավոր անլիարժեքությունը։ Ճիշտ է, այս դեպքում խոսքը յոդի բարձր աստիճանի անբավարարության մասին է։
Օրգանիզմում յոդի պակասի նշանները
Յոդի սուր անբավարարության ժամանակ մարդու օրգանիզմում գործարկում է շղթայական ռեակցիա։ Առաջինն արձագանքում է հիպոֆիզը, որն սկսում է արտադրել մեծ քանակությամբ թիրեոտրոպ հորմոն՝ վահանաձև գեղձի խթանման համար։ Վահանաձև գեղձը ձգտում է անհրաժեշտ յոդը ստանալ արյան միջոցով՝ Т3 և Т4 հորմոններ արտադրելու համար, ուժեղացած աշխատանքը բերում է վահանաձև գեղձի չափերի մեծացման։
Յոդի երկարատև պակասը կարող է բերել հիպոթիրեոզի առաջացման։ Հիպոթիրեոզի արտաքին նշաններն են սարսուռը կամ ջերմությունը, սրտի ռիթմի խանգարումը, ճնշման տատանումները, քաշի փոփոխությունը, մշտապես հոգնածության զգացումը, վատ տրամադրությունը։
Յոդի արտահայտված պակասի բնորոշ նշաններից է խպիպը։ Վահանաձև գեղձի ուժգնացած գործունեությունը բերում է նրա նկատելի մեծացման, արտաքնապես այն հիշեցնում է թռչնի քարաճիկ և կոչվում է խպիպ։
Ինչպե՞ս լրացնել յոդի պակասը օրգանիզմում
Յոդի անբավարարության բուժումը նշանակում է բժիշկը՝ զննումից և հետազոտություններից հետո։ Համալիր հետազոտումը կօգնի որոշել յոդի պակասի իրական մակարդակը և ճիշտ բուժում ընտրել։ Ինքնաբուժումը վտանգավոր է. մեծ քանակությամբ յոդի հանկարծակի ներմուծումը օրգանիզմ կարող է միայն խորացնել իրավիճակը, վահանաձև գեղձն սկսում է օրգանիզմին մատակարարել չափազանց մեծ քանակությամբ հորմոններ, ինչը բերում է յոդ-խթանված թիրեոտոքսիկոզի զարգացման։ Բժիշկներն իրականացնում են վահանաձև գեղձի բուժում՝ կիրառելով վերջիններիս հորմոնների արհեստական անալոգները։ Դա հնարավորություն է տալիս դանդաղեցնել վահանաձև գեղձի աճը և աստիճանաբար կարգավորել վերջինիս աշխատանքը։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն