Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Տեսողության տարիքային փոփոխությունները

Հոդվածներ

Տեսողության տարիքային փոփոխությունները

06 Հոկտեմբեր 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Ակնաբուժություն

Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում։ «Նաիրի» ԲԿ աչքի կլինիկայի ակնաբույժները վստահ են՝ տեսողության տարիքային փոփոխությունների հետ չի կարելի հաշտվել, դրանք պետք է կանխել և դանդաղեցնել: Ահա՝ ինչ են պատմում բժիշկները

Ի՞նչ է տեղի ունենում աչքի հետ, երբ մենք ծերանում ենք:

Թեև մենք դա չենք նկատում, աչքի կառուցվածքը փոփոխվում է, և 40-50 տարի հետո այդ փոփոխությունները նկատելի են դառնում։ Փոքրանում են բբի չափերը, քանի որ այն վերահսկող մկանները թուլանում են։ Դրա հետևանքով լույսի նկատմամբ բբի զգայնությունը նվազում է, և տարեցներին կարդալու համար ավելի վառ լուսավորություն է պահանջվում։ Բացի այդ, մեծ տարիքում աչքն ավելի դանդաղ է հարմարվում մթությունից լուսավոր շինություն անցնելիս։ Սակայն այս խնդիրը կարելի է լուծել ֆոտոքրոմ ծածկույթով ոսպնյակներ ընտրելով։ «Չոր աչքի» համախտանիշը հասուն տարիքում տեսողության տիպիկ խանգարում է, հատկապես կանանց մոտ` դաշտանադադարից հետո, քանի որ արցունքարտադրությունը ժամանակի հետ նվազում է։ Ակնաբույժը կարող է կաթիլներ նշանակել, որոնք կվերացնեն տհաճ ախտանիշները։

Վատթարանում է ծայրամասային տեսողությունը։ Յուրաքանչյուր տասնամյակ մեր աչքը կորցնում է պատկերի 1-3 աստիճանը։ Փոխվում է գունային ընկալումը, ինչը բացատրվում է ցանցենու ֆոտոռեցեպտորների զգայնության նվազմամբ։ Գելաձև ապակենման մարմինը տարիքի հետ ավելի ջրիկ է դառնում և սկսում է ցանցենուց հեռանալ։ Դա վտանգավոր չէ, սակայն աչքերի առաջ «մլակների» առաջացման և երբեմն լուսային բռնկումների պատճառ է դառնում։ Այս երևույթները կարող են ահազանգել ցանցենու շերտազատման մասին: Նման իրավիճակում, այնուամենայնիվ, պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Բացի վերջինից, այս փոփոխությունները, սովորաբար, անվտանգ են, և օպտիկական շտկում, գործիքային բուժում կամ վիրահատական միջամտություն չեն պահանջում։ Սակայն կան աչքի մի շարք տարիքային հիվանդություններ, որոնք սպառնում են տեսողության կորստին։

Հեռատեսությունը տարեց մարդու մշտական ուղեկիցն է, երբ աչքը կորցնում է ֆոկուսավորման ունակությունը։ Սկզբում տեսողության այս տարիքային փոփոխությունը կարող է փոխհատուցվել գրքի և աչքերի միջև հեռավորությամբ, սակայն հետագայում ակնոցներ կամ ոսպնյակներ կրելու անհրաժեշտություն է առաջանում։ Գոյություն ունեն հեռատեսության շտկման անվտանգ գործիքային կամ լազերային շտկման եղանակներ:

Կատարակտը նույնպես, սովորաբար, զարգանում է 60 տարեկանից հետո, սակայն այսօր այդ հիվանդությունը դատավճիռ չէ։ «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-ակնաբույժներն իրականացնում են վիրահատություններ, որոնք կատարակտի ժամանակ վերադարձնում են տեսողությունը։

Մակուլյար դիստրոֆիան կուրության հիմնական պատճառն է։ Տեսողության կորուստը կանխելու համար առաջարկվում է դեղորայքային բուժում և ցանցենու անոթների լազերային կոագուլյացիա։

Դիաբետիկ ռետինոպաթիա: Ակնաբուժության մեջ կիրառվող բուժական կաթիլների տեսականին, ժամանակակից անվտանգ տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պահպանել տեսողությունը ցանկացած տարիքում։ Սակայն պետք է չմոռանալ, որ ապաքինման շանսերը բարձր են վաղ ախտորոշման ժամանակ։ Այդ պատճառով առաջին իսկ ախտանիշների դեպքում, աչքերում նույնիսկ աննշան անհարմարավետության դեպքում, պետք է այցելել բժշկի։ «Նաիրի» ԲԿ-ում ախտորոշիչ սարքերը հնարավորություն են տալիս մեկ այցի ժամանակ լիարժեք հետազոտել աչքը և հայտնաբերել բոլոր փոփոխությունները։

Ինչպե՞ս կանխել տեսողության խանգարումները տարեցների մոտ

  • Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և զարկերակային ճնշումը։
  • Ամեն տարի անցնել տեսողության համալիր ախտորոշում։
  • Լինել ակտիվ։ Կանոնավոր մարզումները, նույնիսկ սովորական քայլքը մակուլյար դիստրոֆիայի ռիսկը նվազեցնում են 70%-ով։
  • Աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
  • Սնվել հավասարակշռված։ Աչքերը սիրում են վիտամիններ, հանքանյութեր, հակաօքսիդանտներ, կարոտինոիդներ, օմեգա-3 ճարպաթթուներ։
  • Մոռանալ ծխելու մասին։
  • Ուշադրություն դարձնել աչքերի հիվանդության առաջին նշաններին։

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն