Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Վտանգավո՞ր են արդյոք քթի պոլիպները

Հոդվածներ

Վտանգավո՞ր են արդյոք քթի պոլիպները

18 Փետրվար 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Քիթ-կոկորդ-ականջաբանություն | Լևոն Ռաֆայելի Թորոսյան

Քթի պոլիպները բարորակ գոյացություններ են։

Պոլիպոզները սովորաբար ինֆեկցիոն բնույթ են կրում, կամ առաջանում են ալերգիկ կոմպոնենտից և տեղի է ունենում քթի լորձաթաղանթի գերաճ։

Պոլիպոզների բուժումը տարիներ առաջ միայն վիրահատական էր, բայց ժամանակակից բժշկությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հակաալերգիկ բուժումներին, նախա- և հետվիրահատական մոտեցումներին:

Իրականում պոլիպների վիրահատությունը կարող է բերել պոլիպների կրկնակի գերաճի, ինչը իր մեջ վտանգներ է պարունակում:

Պոլիպոզների առաջացման պատճառը կա՛մ գենետիկ գործոնն է, կա՛մ լորձաթաղանթի գրգռումն է, այտույցը, օրինակ տարբեր ալերգենների արդյունքում: Այն բերում է քթի լորձաթաղանթի այտույցի, որով լորձաթաղանթը պաշտպանվում է տվյալ ալերգենից, որպեսզի չթողնի այդ ալերգենի մուտքը արյան մեջ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն