Կլինիկական դեպքեր
Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով
26 Հուլիս 2021 | Գաստրոէնտերոլոգ | Անդրանիկ Իսրայելի Ադամյան
Պացիենտը դիմել է ընդունարան՝ գանգատվելով ցավի առկայությունից էպիգաստրալ շրջանում, դիսկոմֆորտի զգացողությունից, սրտխառնոցից, փսխումից և ընդհանուր թուլությունից։
Կատարվել են կլինիկո-լաբորատոր հետազոտություններ՝ ԿՏ, ՄՌՏ, որոնց արդյունքում ախտորոշվել է փայծաղին և մակերիկամին սերտ հարող ենթաստոմաքսային գեղձի պոչի սոլիդ կիստոզ գոյացություն` 4,5-5 սմ չափերով։
Հիվանդի մոտ առկա էր ճարպակալում, հասակը կազմում էր 155 սմ, քաշը՝ 110 կգ (BMI-ն՝ 45,8 կգ/մ²):
Կատարվել է ուռուցքի հեռացում` լապարոսկոպիկ եղանակով (Radical Antegrade Modular Pancreatosplenectomy):
Վիրահատությունն իրականացվել է պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ:
Հետվիրահատական շրջանն անցել է հարթ և առանց բարդությունների։ Հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն