Գլխավոր / Լուրեր / 12-ամյա բուժառուի գլխացավերն ու դժվարաշնչությունն անցյալում են։

Լուրեր

12-ամյա բուժառուի գլխացավերն ու դժվարաշնչությունն անցյալում են։

01 Փետրվար 2023 | Լուրեր | Քիթ-կոկորդ-ականջաբանություն | Լևոն Ռաֆայելի Թորոսյան

«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել վերջին մեկ տարում գլխացավերով տառապող և դժվարաշնչություն ունեցող 12-ամյա երեխա։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո՝  նրա մոտ ախտորոշվել էր  սֆենոիդիտ և էթմոիդիտ:

Նաիրի ԲԿ-ի ՔԿԱ բժիշկ Լևոն Թորոսյանի գլխավորությամբ, նորագույն սարքավորումների միջոցով, ինչպիսիք են ՝ վերջին սերնդի ներդիտակները ( endoscope) , shaver-ները ( Karl Storz), կատարվել է ծոծրակային խոռոչի տրանսեպտալ և մաղոսկրային խորշիկներ խնայող վիրահատություն, ինչպես նաև միջնապատի ծռվածության ուղղում և խեցիների մշակում:

Բժշկական ժամանակակից սարքավորումների շնորհիվ՝ հիշյալ վիրահատություններն իրականացվել են առանց բարդությունների և անցավ։ 

Վիրահատությունից հետո բուժառուն մեկ օր է անկացրել բժշկական կենտրոնում, հաջորդ օրը նա վերադարձել է իր առօրյային:

«Նաիրի» ԲԿ՝ վստահեք մեզ Ձեր առողջությունը


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն